Վանաձորում «Գլորիա» արտադրամասի աշխատակիցները ֆաբրիկա են ներխուժել, ուզում են աշխատել․ ոստիկանները մի քանիսին բերման են ենթարկել. սեփականատեր (տեսանյութ)
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները գործարան են գնացել, պահանջում են աշխատել: Tert.am-ը զրուցեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ, ով նշեց, որ ըստ իր տեղեկությունների՝ աշխատակիցների մի մասին ղեկավարը հրավիրել է գործարան՝ քննարկելու աշխատակիցների պահանջը:
«Մարդիկ աշխատել են ուզում, հետո կտեսնենք, թե սեփականատիրոջ առաջ ինչ պահանջներ են դրվում, եթե կկարողանան, ապա կաշխատեն»,-ասաց Մամիկոն Ասլանյանը:
Tert.am-ը զրուցեց նաև ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանի հետ, ով նշեց, որ աշխատակիցներին դեռ վաղուց են տեղյակ պահել, որ հիմա աշխատել չեն կարող և հարցերի դեպքում պարետին դիմեն:
«Բայց չեն լսում, ներխուժում են արտադրամաս, ասում են՝ աշխատել ենք ուզում: Մարդիկ չեն կարողանում սոցիալական հարցերի եկամուտներն ապահովել: Զոռով եկել-մտել են, ու ոստիկանությունից ինձ են մեղադրում, թե ինչու եմ ներս թողել: Ասում եմ՝ ես հո չեմ ստիպելու, մտել են, եկեք դուք ձեր լիազորությունների շրջանակում դուրս հանեք»,-ասաց սեփականատերը:
Դաբինյանը նշեց, որ աշխատակիցների՝ աշխատանքի գալու պատճառով իրեն են մեղադրում, բայց ըստ նրա՝ առաջինը ոստիկանությունը պետք է այդ հարցը կարգավորեր. «Ես թշնամի չեմ դառնալու»:
Հարցին, թե ի՞նչ հայտարարի եկան թե՛ աշխատակիցների, թե՛ ոստիկանների հետ, սեփականատերը պատասխանեց, որ չգիտի: «Մի քանի հոգու բերման են ենթարկել, խառը իրավիճակ էր, չեմ ֆիքսել, թե քանիսին տարան»:
Հիշեցնենք, որ արտակարգ իրավիճակից ելնելով՝ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի ղեկավարությունը որոշել էր ֆաբրիկան որոշ ժամանակ չաշխատեցնել: Սեփականատերն ավելի ուշ հայտնել էր, որ որոշել են մեկ ամսով երկարացեն ֆաբրիկայի չաշխատելու գործընթացը, որը աշխատակիցների մոտ բողոքի ալիք է բարձրացրել:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին