Ռուսաստանից Հայաստան չվերթի տոմսերի արժեքը բարձրացել է (տեսանյութ)
Այս օրերին չարտերային թռիչք տեղի չի ունենա, որովհետև Հայաստանը քաղաքացիներին դժվարանում է ընդունել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց օգտատեր ռուսաստանաբնակ Մարիամ Հովսեփյանը՝ խոսելով Ռուսաստանի օդանավակայանում տիրող իրավիճակի մասին, քանի որ քաղաքացիները չեն կարողանում հայրենիք վերադառնալ:
Նա նշեց, որ այս պահին Հայաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներն ավելի շատ խնդիրներ ունեն և իրենց երկիր վերադառնալ չեն կարող: Ըստ նրա՝ դեսպանատունը ամեն ինչ կազմակերպել է, սակայն այս իրավիճակը ստեղծվել է, քանի որ ապրիլի 2-ին շատերին թույլ չեն տվել մեկնել և նրանք հրաժարվել են հյուրանոց տեղափոխվելուց:
Չվերթների տոմսերի արժեքի մասին Հովսեփյանը նշեց, որ դրանք փոփոխվել են: «Red wings-ի առաջին չվերթի տոմսերի արժեքը եղել է 16.000 ռուբլի, հաջորդ չվերթինը՝ 14.000 ռուբլի, իսկ 38.000-ից 40.000 ռուբլի բարձրանալու վերաբերյալը կարգավորել է S7 ըներությունը, որը ոչ մի կապ չունի Հայաստանի կառավարության և ՌԴ-ում ՀՀ դեսպանատան հետ, ուղղակի տեսան, որ շատ մարդ կա, փորձեցին օգտվել առիթից և բիզնես անել, սակայն այդ չվերթն այսօր չիրականացավ»,-ասաց նա:
Մարիամ Հովսեփյանը դիտարկեց, որ առաջին հերթին ստեղծված իրավիճակի մեղավորը քաղաքացինեն են: «Ասում են՝ տոմս էինք առել, որ վերադառնայինք, բայց մենք ո՛չ ուղևորվել ենք, ո՛չ մեր տոմի գումարն են իրենց տրամադրել: Բայց այստեղ ո՞վ է մեղավոր, որ դուք մինչև այս տանը նստել եք և ոչինչ չեք ձեռնարկել»:
Մանրամասները՝ տեսանյութում


















































Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել է
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէ