Մեր գյուղատնտեսությունը 17-րդ դարից այսօր շատ քիչ է տարբերվում. Բագրատ Ասատրյան (տեսանյութ)
Այսօր տնտեսական զարգացումների մեջ մեծ մասնաբաժին ունի հասարակությունը։ Ունենք 7,6% տնտեսական աճ, ըստ ոլորտների, երբ նայում ենք, այստեղ առաջինը զարգացում ապրել են այն ոլորտները, որտեղ հասարակության սպասումները ավելի լայն դրսևորումներ են ունեցել։ Այս մասին այսօր հրավիրված «2019 թ․ տնտեսական արդյունքը և 2020 թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով քննարկմանը հայտարարեց Բագրատ Ասատրյանը։
«Չէի ասի, որ անցած տարվա մեր տնտեսության զարգացումները պետք է հիացմունքի առարկա լինեն։ Գյուղատնտեսությունը, դեռևս չի արտացոլում էն իրականությունը, ինչ-որ մենք ունենք Հայաստանում։
Գյուղատնտեսությունը մեր մոտ մնացորդային բնույթ է կրում․ այստեղ խոսել զարգացման, տեխնոլոգիայի, ժամանակակից ինչ-որ բաների մասին, անիմաստ է, մենք 17-րդ դարից շատ քիչ ենք տարբերվում, մի երկու հատ ջերմոց կա, մի երկու հատ ինչ-որ տեխնոլոգիա, տեխնիկա կա, մնացածը մնացելա նույնը»,-նշեց նա։
Բագրատ Ասատրյանն ասաց, որ անհանգստացնող երևույթ է նաև, որ ներմուծման աճի ծավալները գերազանցեցին արտահանումը։ Նա նշեց, որ այն լուրջ է արտաքին առևտրի և, մասնավորապես, արտահանման աշխարհագրության առումով տեղի ունեցող տեղաշարժերի առումով։ Մանրամասները՝ տեսանյութում։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Երեկ նոր սկսել ենք, 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան