Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ Դիմակայելու արվեստ ՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետ Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում է Հարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն է Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնում Պենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումը Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունից Համայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից են ԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծը Վահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով

Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկան
Հայաստան

Գործարարը ներկրել է կանեփի սերմացու, ցանել, Ոստիկանության հետ պայմանագիր կնքել, որ հսկեն, և երբ հավաքել են բերքը, Ոստիկանությունն առգրավել է այն. (տեսանյութ)

Ամիսներ առաջ բարձրացրի ներդրողներ հետ կապված խնդիրներ, որ տարբեր խոչընդոտների են հանդիպում և վարչապետը խոստացավ պատժել խոչընդոտողներին: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

«Ուզում եմ ներկայացնել հերթական ներդրողի ոդիսականը, ներդրողը 2019 թվականի մայիսին Կառավարությանն էր ներկայացրել 7-ամյա բիզնես ծրագիր և խոսքը վերաբերում էր տեխնիկական կանեփի ցանքին, որին թույլտվությունը Կառավարությունից ստացել էր: Նշեմ, որ այդ կանեփում 0,3 տոկոս է պարունակում հոգեմետ նյութը և չի համարվում թմրամիջոց: Կառավարությունը տվել էր համաձայնություն, ներդրողը 170 հազար դոլարի սերմացու է տվել, բերել է, ցանել է, Ոստիկանության հետ կնքել է 24-ժամյա պահպանության պայմանագիր, որպեսզի այդ մեկ հեկտար ակտը պահպանեն և երբ եկել է արտադրանքը հավաքելու փուլը, որից նախատեսվում էր տեղում կազմակերպել օրինակ՝ բուսական յուղի արտադրություն, մանրաթելերի արտադրություն, և երբ հավաքել են ամբողջ ցանածը, ոստիկանությունը եկել է և առգրավել է, այն Ոստիկանությունը, որ մի քանի ամիս այդ տարածքը պահպանել է»,-ասաց նա:

Գևորգ Գորգիսյանը նշեց, որ ամիսներ շարունակ այս գործարարը չի կարողանում Կառավարությունից որևէ պատասխան ստանալ, թե ինչ անի և դիմել է իրեն: «Ուզում եմ հասկանալ, թե ինչ անի այս գործարարը քանի որ Ամերիկայի իր գործընկերները սպասում են պատասխանի: Մոտ 400 հազար դոլարի ներդրում է կատարել և հիմա անորոշ վիճակում է մնացել»,-ասաց նա:

Հարցին արձագանքեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով նշեց, որ տվյալ ներդրողը կառավարությունից որևէ համաձայնություն նմանատիպ գործունեություն իրականացնելու համար չի ստացել և չի կարող ստանալ, քանի որ Կառավարության որոշման համաձայն կանեփի բոլոր տեսակների արտադրությունը ՀՀ-ում արգելված է: Նա նշեց, ոչ տեխնիկական կանեփը որոշ երկրներում արգելված չէ և նման քննարկումներ սկսել է նաև Հայաստանում և Էկոնոմիկայի նախարարությունը վերլուծությունը կտա, թե նման կանեփի արտադրությունը ինչ հնարավորություններ է տալիս, և որ երկրներում ինչ կարգավորումներ կան:

«Պարոն Գորգիսյան, ներդրումների չափի հետ կապված վստահեցնում եմ, որ այն թվերը, որոնք դուք հնչեցնում եք ուղղակի գերչափազանցված են, որևէ կերպ փաստարկված չեն: Այնուամենայնիվ էկոնոմիկայի նախարարության վերլուծությունից հետո մենք մեր վերաբերմունքը կկարողանանք արտահայտել, դրանից հետո արդեն կհետևի տվյալ ներդրողի խնդրի հանգուցալուծումը այս կամ այն կերպ»,-ասաց նա:

Գևորգ Գորգիսյանը նշեց, որ փաստորեն փոխվարչապետը պնդում է, որ առանց Կառավարության թույլտվության հնարավոր է ներկրել սերմացու, մեկ հեկտար տարածք ցանք կազմակերպել, առանց Կառավարության իմացության ոստիկանության հետ պայմանագիր կնքել, որ այդ արտը 24-ժամյա հսկողություն ունենա:

«Եթե դա այդպես է, ուրեմն առաջին հերթին պետք է համապատասխան կառույցների ղեկավարներին աշխատանքից հեռացնել, նոր քննարկումները իրականացնել: Ո՞նց է հնարավոր, որ դա ներմուծվել, ցանվել, քաղվել է Կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել և վերջին պահին եկել առգրավել է»,-ասաց նա:

Տիգրան Ավինյանը նշեց, որ մատնանշած կառույցի ղեկավարը արդեն նախկին ղեկավար է և չի աշխատում: Նա նշեց, որ գուցե հնարավոր է Հայաստանում ներմուծել, քանի որ ներմուծումը կարգավորումներով չի արգելվում, բայց աճեցումն արգելվում է և դրա համար որևէ համաձայնություն Կառավարության հետ չէր կարող լինել: