Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Երևի թե ինչ-որ սցենար է մշակվում Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ. Ստանիսլավ Տարասով

Բացի բարձրագոչ հայտարարություններից, թե բարեփոխումներ են իրականացնելու և նման բաներ, այս նոր խորհրդարանով Ալիևը սկսում է իշխանության փոխանցում: Այս մասին «168 Ժամին» ասել է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության խմբագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:

«Ալիևն իշխանության է բավականին երկար ժամանակ, ինչպես Նազարբաևը և հետսովետական տարածքի բոլոր ղեկավարները, նրա նկատմամբ վերջին շրջանում ուժեղանում էր քննադատությունը Եվրոպայից, ուստի ժամանակն է փոխանցել իշխանությունը և դուրս գալ այս զոմբի ղեկավարման կարգավիճակից: Խոսվում է Մեհրիբանի մասին, բայց չեմ ցանկանում աղմկոտ հայտարարություններ անել, ամբողջական տեղեկատվություն չունենք՝ վստահ պնդումներ անելու համար: Բայց պարզ է մեկ այլ բան, որ այն լուրջ որոշումը, որին գնաց Ալիևը, կարող է ունենալ երկու շարունակություն՝ իշխանության փոխանցում, որը տեղի կունենա դանդաղ հեղափոխության տեսքով, և արտաքին քաղաքականության վերաիմաստավորում. Ադրբեջանը կարող է ընտրել արտաքին քաղաքական նոր կուրս, բայց թե ինչպիսի, դեռ դժվար է ասել: Ալիևն այսօր պայքարում է իր իշխանությունը պահպանելու համար, իշխանության շարունակականությունը, քաղաքական կայունությունը, դուրս գալով այս թակարդից, որում նա հայտնվել է աշխարհաքաղաքական տեսանկյունից:

Ըստ Տարասովի՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործում փոփոխություններ արդեն իսկ կան։ «11 ժամ՝ երկփուլ քննարկում տեղի ունեցավ Ժնևում, արդեն այդ փաստը նշանակում է, որ ծավալվում է առարկայական երկխոսություն, կա սցենար, որը սեղանին է: Ես ենթադրում եմ, նույնիսկ վստահ եմ՝ կա փաստաթղթի նախագիծ, որը քննարկվում է, բայց հարցն այն է, որ կողմերը դա չեն բարձրաձայնում և պահպանում են գաղտնիության ռեժիմը: Սակայն մարդիկ, որոնք առաջին օրը չէ, որ զբաղվում են այս հակամարտությամբ, կարող են ասել, որ, եթե խոսելու բան չկա, ապա նաև երկխոսություն չի կարող ծավալվել, եթե քննարկումներ կան նման տևողությամբ, նշանակում է՝ ընթանում են կոշտ, սուր քննարկումներ, իսկ թե ինչի շուրջ՝ կարող ենք միայն ենթադրել: Երևի թե ինչ-որ սցենար է մշակվում Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ: Ադրբեջանի դիրքորոշումն ինձ համար հասկանալի է, հանրայնորեն հայտարարում է տարածքային ամբողջականության մասին, իսկ սեղանի շուրջ փնտրում է փոխզիջումներ: Բայց, ինչպես ասում են՝ Ադրբեջանում իշխանությունը հին է, իսկ Հայաստանում նոր, որպես ժողովրդավար հռչակված իշխանություն է, բայց նոր իշխանությունները՝ ի դեմս Փաշինյանի, աշխատում են նույն օրենքներով, ինչ նախկին իշխանությունը, այսինքն՝ ոչինչ չի փոխվել»:

Կողմերն, ըստ նրա, հայտարարում են, թե Մադրիդյան սկզբունքներն իրավաբանական փաստաթուղթ չեն, դրանք ընդունվել են որպես բանակցային հիմք: «Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանն ակնարկել են, որ գոհ չեն Մադրիդյան սկզբունքներից, բայց ամեն դեպքում նրանք չեն չեղարկել այս ամենը: Եթե նրանք բանակցությունները շարունակում են, նշանակում է՝ Մադրիդյան սկզբունքներն աշխատում են, արդիականացված կամ չարդիականացված, բայց դրանք են բանակցային հիմքն այսօր: Երբ Փաշինյանը՝ կողմերից մեկը, ասում է, որ պետք է կողմնորոշվել Մադրիդյան սկզբունքների հարցում, ապա կարող է հայտարարել, որ դուրս է գալիս այդ օրակարգից, դեմ է դրան, առաջարկում է նոր խաղ, որպեսզի որևէ մեկի համար անհասկանալի չլինի, ապատեղեկատվություն չտարածվի: Օրինակ՝ եթե քեզ անհրաժեշտ էր սահմանադրական հանրաքվե, դու դա կազմակերպեցիր ԱԺ-ի միջոցով, նույն կերպ էլ այս հարցով կարող ես որոշում կայացնել, ասել, որ Մադրիդյան սկզբունքները մեզ ձեռնտու չեն, «Միացում», բայց դա չկա: Ես դա անվանում եմ երկակի ստանդարտ և կարծում եմ, որ Ադրբեջանն ավելի հետևողական և հստակ քաղաքականություն է վարում՝ ոչ մի ետքայլ, տարածքային ամբողջականություն: Դա մեզ դուր գա-չգա, դա իրենց դիրքորոշումն է», ասել է Տարասովը:

Իսկ Հայաստանը, փորձագետի խոսքով, 15, պայմանական ասած, դիրքորոշում է հայտնում՝ մեկ՝ Ղարաբաղը հակամարտության կողմ է, մեկ՝ ոչ, մեկ՝ Մադրիդյան սկզբունքները հարկավոր է փոփոխել, մեկ՝ ոչ: «Սրանք հակասական են, և այս ամենը հրապարակային է հայտարարվում, սրանք ոչնչի վրա չեն ազդում, ժողովուրդը չի ազդում որևէ որոշման վրա այս մասով, իսկ իրականում այլ մեխանիզմներ են գործում, դրանք գործում են Մնացականյան-Մամեդյարով հանդիպումների ժամանակ, մեզ այդ հայտարարություններից թվում է, թե ֆուտբոլ են խաղում, այնինչ խաղում են հոկեյ»:

Բանակցային սեղանի շուրջ կոնկրետ հարցե՞ր են քննարկվում՝ հարցին, Տարասովը դրական է պատասխանել. «11 ժամը նշանակում է, որ նրանք այնտեղ միմյանց չեն վիրավորում, նրանք ինչ-որ բան են պայմանավորվում: Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ անհասկանալիորեն այս փուլում Ադրբեջանը գնաց ընտրությունների, Փաշինյանը ևս գնում է հանրաքվեի:

Այդ զուգահեռն, ըստ Տարասովի, կապ ունի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հետ.

«Ե՛վ այնտեղ, և՛ այստեղ: Փաշինյանին ՍԴ-ն ինչո՞վ է խանգարում բարեփոխումներ իրականացնել: Այսինքն՝ ՍԴ-ն խոչընդոտում է վրեժխնդիր լինել ընդդիմախոսներից և նախկինների՞ց: ՍԴ-ն խոչընդոտում է իրականացնել բարեփոխումնե՞ր: Ո՛չ, ես այդ կարծիքին չեմ: Իսկ ինչո՞ւ է դա նախաձեռնվում: Ադրբեջանում ինչ-որ տեղ հասկանալի է, իսկ այստեղ՝ ինչն է պատճառը: Ինտրիգ կա այս ամենում, լուծարվեց խորհրդարանը, որը նվիրված էր Ալիևին, Փաշինյանը, օրինակ, Սարգսյանի թիմին հեռացրեց, դա հասկանալի է, իսկ Ալի՞ևը: Փաշինյանն է զուգահեռաբար գնում հանրաքվեի, բայց հանրաքվեն վտանգավոր է, քանի որ հնարավոր է, որ չլինի այն աջակցությունը, ինչպես նախորդ ընտրություններում, լինի, օրինակ, 50-60 տոկոս, կարձանագրվի, որ ազդեցությունը նվազում է, իսկ դա ճգնաժամային երևույթների նախադրյալ է: Ես վստահ եմ, որ կա կապ այս ամենի և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի միջև, լինելու են ընտրություններ Ղարաբաղում, հարց է առաջանում՝ իսկ ո՞վ կհաղթի Ղարաբաղում, չեմ ցանկանում ենթադրել, թե նախագահի թեկնածուների ցանկից որ թեկնածուին է աջակցում Փաշինյանը, կարծում եմ, որ կա նման ֆիգուր, այդ ընտրություններից հետո հանրաքվեի է գնում, կտեսնենք, թե հետո ինչպես է զարգանալու իրավիճակը: Երկու հակամարտող կողմեր ժողովրդավարական մեխանիզմներ են փորձում ներդնել, Ադրբեջանում՝ խորհրդարանական ընտրություններ, այստեղ՝ հանրաքվե, ի դեպ, սինքրոն: Ինչ-որ բան նախապատրաստվում է, թե ինչ՝ չեմ ցանկանում ենթադրել, չգիտեմ»: