ԱԱԾ-ն բացահայտել է ֆինանսական բուրգի մասնաճյուղ ստեղծելու եւ առանձնապես խոշոր չափերով գումարներ ներգրավելու դեպք
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով քաղաքացիների իրավունքները ներքին եւ արտաքին սպառնալիքներից պաշտպանելու գործառութային սկզբունքին, հանցավորության դեմ պայքարի ոլորտում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ֆինանսական բուրգի մասնաճյուղ ստեղծելու, ղեկավարելու եւ դրանում առանձնապես խոշոր չափերով գումարներ ներգրավելու դեպք։
ԱԱԾ-ից հայտնում են, որ ստացված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ մի խումբ քաղաքացիներ, նպատակադրվելով ՀՀ տարածքում ընդլայնել արտերկրում գրանցված, ֆինանսական բուրգին բնորոշ հատկանիշներով համացանցային կայքի միջոցով տուրիստական ծառայություններ մատուցող կազմակերպության գործունեությունը, 2018 թ. նոյեմբերից տարաբնույթ խոսակցությունների եւ դասընթացների ընթացքում գովազդել են կազմակերպության ծառայությունների դիմաց վճարում կատարելու դեպքում եկամուտ ստանալու հնարավորությունը:
Արդյունքում՝ հիշյալ անձինք ՀՀ բազմաթիվ քաղաքացիների համոզել են ներգրավել կազմակերպության «բիզնես-ծրագրին» եւ փաստացի նախնական համաձայնությամբ ստեղծել ու ղեկավարել են ֆինանսական բուրգի մասնաճյուղ՝ դրա մեջ ներգրավելով առանձնապես խոշոր չափերի գումար, ընդ որում անդամակցած անձանց նյութական օգուտը պայմանավորվել է բացառապես նոր ներդրողների ներգրավումից ստացված գումարների հաշվին։
Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր սխեմայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու, արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու եւ պատճառված վնասը հստակեցնելու ուղղությամբ։


















































Ֆինանսների նախկին նախարարի տեղակալը պետությանը պատճառել է 125 միլիոն ՀՀ դրամի վնաս, նրան մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ
Կասկածելի ուղևորուհի՝ Երևան-Կիև չվերթում (տեսանյութ)
Գագիկ Խաչատրյանի նախկին տեղակալը պետությանը հասցրել է 1,7 մլրդ դրամի վնաս. նա հետախուզվում է. ԱԱԾ բացահայտումը
Բացահայտվել է Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների պաշտոնյաների կողմից 450 մլն դրամի հափշտակման դեպք. ԱԱԾ
Խոշոր չափերի թմրամիջոցի մաքսանենգության առթիվ հարուցվել է քրգործ. ձերբակալվել է 23-ամյա երկքաղաքացի կին. (տեսանյութ)
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը