Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Ափսոսում եմ, որ անլրջացվում ու նման ցածր մակարդակի է իջեցվում իրավապահ համակարգի գործունեությունը. Վանեցյան

Վերջին իրադարձությունները նայելով ու վերլուծելով՝ ես ուղղակի ափսոսում եմ, որ նման ցածր մակարդակի է իջեցվում ողջ իրավապահ համակարգի գործունեությունը և անլրջացվում է: Այս մասին թերթերի խմբագիրների հետ հանդիպմանն ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Մարդիկ արդեն ծիծաղում են: Մարդը բերման է ենթարկվում, դուրս է գալիս ծաղրում է և անթույլատրելի հայտարարություններ է անում, բայց ինչի՞ է նման իրավիճակ ստեղծվել: Եթե նպատակը մարդկանց վախեցնելն ու լռեցնելն է, ես գործող իշխանություններին ավելի լավ առաջարկ ունեմ. Խորհրդային միության տարիներին ասում էին՝ «15 սուտկա տվեցին», ով իրեն «խելոք չէր պահում», տանում էին նստացնում էին: Թող մի օրենք ընդունեն, ով իրենց դեմ է խոսում, ով իրեն «խելոք չի պահում» դաստիարակչական նկատառումներից ելնելով՝ տանեն «15 սուտկա» նստացնեն: Սա ինչ է նշականում… մարդն ամբողջ օրը ոստիկանության դիմաց կանգնում է, գնում հասնում է տուն, թևերն ոլորում, պառկացնում են գետնին, որպես վերջին ահաբեկչի տանում են ոստիկանություն, հետո բաց են թողնում: Դա նորմա՞լ է: Իհարկե նորմալ չէ»,- ասաց Վանեցյանը:

Վանեցյանը հիշեց, որ այս գործողություններից հետո էլ «Հայկական ժամանակ»-ի խմբագրականում գրել էին, թե ոստիկանությունը սաբոտաժ է անում: «Դուք հավատո՞ւմ եք, որ ոստիկանությունում ինքնուրույն որոշում են, որ կարող են գնալ հանրային, հասարակական, քաղաքական գործիչներին բերման ենթարկել: Իհարկե՝ ոչ»,-հավելեց նա:

«Հրապարակ» օրաթերթի խմբագրի հարցին՝ արդյոք պաշտոնավարման ընթացքում վարչապետի կողմից տրվե՞լ են տարօրինակ, հակաօրինական հանձնարարություններ, Վանեցյանը պատասխանեց, որ 20 տարվա օպերատիվ աշխատողի ստաժ ունեցող մարդը, սպան, գեներալը, երբեք չի պատմի իր վարչապետի հետ իր անձնական և աշխատանքային զրույցների մասին:

Փոխարենը ԱԱԾ տնօրենն անդրադարձավ վարչապետի կողմից ԱԱԾ-ին հրապարակային տրված մի քանի տարօրինակ հանձնարարություններին:

«Վարչապետը բազմիցս տվել է այնպիսի հանձնարարություններ, որոնք ուղղակի կատարման ենթակա չեն: Օրինակ՝ սատանայի հետ որոշ շրջանակների կապը բացահայատելը, ստուգել գազալցակայանները ՀԴՄ կտրոնները տալիս են, թե ոչ, տեղորոշել սևազգեստ անձանց, որոնք զինված շրջում են քաղաքում: Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ չկան զինված մարդիկ, կան հորինված կերպարներ, որոնք իբր ահաբեկում են ժողովրդին, իբր հասարակությանը վտանգ են ներկայացնում»,-նշեց նա:

«Առավոտ» օրաթերթի խմբագրի հարցին՝ օրինակ գազալցակայանների մասին վարչապետի հրահանգից հետո ի՞նչ եք ասել, «есть»?, Վանեցյանն արձագանքեց. «Ես եթե ասեի՝ «есть», մինչ օրս կմնայի ԱԱԾ տնօրեն, կլինեի բոլոր կողմից շատ սիրված Վանեցյանը, կլինեի Facebook-ի սիրված հերոսը և չէի գնա այս դժվար ճանապարհով, որն ընտրել եմ: Իմ ողջ ծառայության ընթացքում ես որևէ անօրինական հրաման չեմ կատարել»: