Համարենք, որ դա «Կանգ առ»-ի կարևոր կետերից մեկն էր. Արթուր Վանեցյան
Հարցազրույց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ
-Պարո՛ն Վանեցյան, ՍԴ երեկվա որոշումը սառը ցնցուղ էր շատերի համար։ Ըստ Ձեզ՝ այն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ առաջիկա քաղաքական պրոցեսների համար։
-Այդ որոշումը ես համարում եմ տրամաբանական արդյունք և պետության համար շատ կարևոր հանգրվան՝ առաջին հերթին իրավունքի տեսակետից: Քաղաքական պրոցեսներն այս դեպքում երկրորդական են: Շատ կարևոր է, որ երկրում գործում են ինստիտուտներ, որոնք արձանագրում են իրավունքի գերակայությունը՝ անկախ տվյալ պահի քաղաքական իշխանության ցանկությունից: Տխրահռչակ 300.1 հոդվածն ինձ համար շատ վաղուց էր հակասահմանադրական:
-Պարո՛ն Վանեցյան, կա տարածված տեսակետ, որ հենց այս թեման էր Ձեր հրաժարականի և հայտնի «Կանգ առ»-ի հիմքում: Սրա՞ մասին էիք դուք ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռանալիս զգուշացնում գործող իշխանությանը։
-Համարենք, որ դա «Կանգ առ»-ի կարևոր կետերից մեկն էր: Այո՛, ես երբեք չեմ թաքցրել իմ տեսակետը թե՛ այս գործի, թե՛ ՍԴ-ի վրա ամիսներ տևող անթույլատրելի ճնշումների վերաբերյալ: Մենք այդ ժամանակը պետք է օգտագործեինք հասարակական համերաշխության վերականգնման և պատերազմից խուսափելու համար: ՍԴ-ի երեկվա որոշումն անձնապես ինձ համար ունի կարևոր նշանակություն․ իմ թիմակիցների, ինձ վստահող մարդկանց համար սա ևս մեկ ապացույց է, որ ես ժամանակին ճիշտ էի: Սա կարևոր է դեռևս իշխանության մեջ գտնվողների համար, որ իմ զգուշացումների հիմքում բացառապես պետության շահն էր: Ստացվում է, որ հակասահմանադրական և անվավեր ճանաչված հոդվածով մենք ունեցանք ներքին թշնամանք, լրջագույն խնդիրներ Ռուսաստանի հետ, անթույլատրելի լարվածություն ՀԱՊԿ-ում, բանակում բարոյահոգեբանական մթնոլորտի անկում և այլն:
-Դուք ասացիք, որ սա «Կանգ առ»-ի կարևոր, բայց միակ թեման չէր։ Իսկ որո՞նք են մյուսները, կասե՞ք…
-Իհարկե, կասեմ: «Կանգ առ»-ը թեև տեխնիկապես ուղղված էր մեկ հոգու, բայց ահազանգ էր՝ ողջ հասարակությանը, և դրա շատ կետեր ունեն նույն սրությունը: Այնպես որ, ես դրա մասին անպայման խոսելու եմ և՝ շուտով:
-Վերջին հարցը. ի՞նչ պետք է հետևի ՍԴ որոշմանը։
-Հրաժարականներ․․․քաղաքական և իրավապահ համակարգից, ինչպես նաև մարդկային ներողամտության հայցում առնվազն այս հայտնի գործով հետապնդվողներից:


















































Իմ հրաժարականի տեքստը պետք է բոլորի համար ահազանգ լիներ.Արթուր Վանեցյան
Քանի դեռ այս իշխանությունն է, առաջարկում եմ՝ քիչ խոսել Արցախի, Ապրիլյան պատերազմի, բանակի, անվտանգության համակարգի եւ որոշ այլ թեմաների մասին. Ա. Վանեցյան
Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելն է հենց ազգային անվտանգության սպառնալիք․ Արթուր Վանեցյան
Իմ հրաժարականի պատճառներից է եղել Հրայր Թովմասյանի հարցը. Վանեցյան
«Այո, ես տիրապետում եմ շատ մեծ ինֆորմացիայի, բայց դա երբեք ես չեմ հրապարակի». Վանեցյան
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Նեթանյահուի Լիկուդ կուսակցությունն ավելի շատ տեղեր կստանա
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»