Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Դավաճանը նրանք են, ովքեր դավաճանել են հեղափոխության գաղափարները. Արթուր Վանեցյան

«Դավաճան լինելու գնահատականից թող վախենան նրանք, որոնք դավաճանել են հեղափոխության գաղափարները: Դավաճան պիտակավորումից թող վախենան նրանք, որոնք իրենց անձնական շահը վեր դասեցին հանրային շահից: Դավաճան պիտակավորումից թող վախենան նրանք, որոնք շատ կարճ ժամանակ հետո սթափվելու են՝ ասելով չենք հասկացել, թե ինչ ենք անում»,- տպագիր մամուլի ներկայացուցիչների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է այն շրջանակին, որն այսօր իշխանության մեջ է:

Ի պատասխան հարցին, թե ո՞վ էր տվել Մանվել Գրիգորյանի «տուշոնկա շոուի» և Քոչարյանին կալանավորելու հրամանները, Արթուր Վանեցյանն ուղղեց լրագրողին՝ ասելով, որ չի կիսում տեսակետը, թե «տուշոնկա շոու» է եղել: «ԱԱԾ-ն իրականացրել է լայնածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ և բացահայտել է կոնկրետ հանցագործություններ: Հետագայում, թե ինչ գնահատականներ տրվեցին, ես չեմ դրանց պատասխանատուն: Այն, ինչ ներկայացվել է Ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված տեսանյութի մեջ, ամբողջովին համապատասխանում է իրականությունը: Իսկ քննությունն իրականացրել է ՀՔԾ-ն, եթե կան հարցեր, դժգոհություններ, այդ հարցով պետք է դիմել նախաքննություն իրականացնող մարմին: Բացի այդ, այսօր իրականացվում է դատաքննություն, բոլոր ապացույցները հասանելի կդառնան հանրությանը և գնահատականը կտրվի»:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործի մասին հարցին՝ Վանեցյանն ասաց. «Ես դա չէի կոչի Ռոբերտ Քոչարյանի գործ, Մարտի 1-ի գործի բացահայտման մասին է խոսքը: Մարտի 1-ի գործ ասելիս ես հասկանում եմ, որ առաջնահերթությունը պետք է տրվեր տասը մարդկանց սպանության հանգամանքների բացահայտմանը: Հիմա հարց է առաջանում՝ այսօրվա գործընթացները, քննությունը արդյոք նպաստո՞ւմ են տասը զոհերի սպանությունների բացահայտմանը: Ես կարծում եմ՝ ոչ: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, այս հայտարարությունից հետո ես գիտեմ, որ լինելու են շատ տարբեր մեկնաբանություններ, բայց ես ուզում եմ նշել, որ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն ընտրված է սխալ, նա որևէ իր քայլով երբևէ ցույց չի տվել, որ խուսափում է քննությունից: Կարծում եմ՝ ճիշտ կլիներ Քոչարյանի փախանման միջոցը վերանայվեր: Դա կթուլացներ նաև լարվածությունը հասարակության որոշ շրջանակներում և միայն կնպաստեր գործի լիարժեք քննությանն ու բացահայտմանը, իսկ մենք բոլորս ուզում ենք, որ Մարտի 1-ի գործը լիարժեք բացահայտվի»:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ Մարտ 1-ի գործ ասվածը չի՞ ենթադրում, որ պետք է պատասխանատվության կանչել գլխավոր սադրիչին՝ Նիկոլ Փաշինյանին, Վանեցյանը պատասխանեց. «Ես չեմ կիսում Ձեր գնահատականը: Կարծում եմ՝ քննությունը պետք է իրականացվի բազմակողմանի, լիրաժեք, որպեսզի որևէ կողմի մոտ հարցեր չծագի: Եթե քննության ընթացքում պարզվի՝ մեղավոր են այս կամ այն անձը, նրանց պետք է կանչել պատասխանատվության: Բայց քանի դեռ չունենք քննությամբ ապացուցված մեղադրանք որևէ մեկին մեղադրելու իրավունք չունենք»: