Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ Դիմակայելու արվեստ ՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետ Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում է Հարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն է Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնում Պենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումը Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունից Համայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից են ԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծը

Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Հայաստան

Տեղի է ունեցել շատ գաղտնի, փակ հավաք, որոշում է կայացվել ուղիղ թիրախի տակ վերցնել ԱԱԾ-ն (տեսանյութ)

«ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը շարունակում է պնդել, որ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կինն առնվազն 4 ամիս աշխատել է երկու աշխատավայրում, այդ երկու աշխատավայրերից ստացել է եկամուտ, վճարել է հարկեր, իսկ ԱԺ պաշտոնական կայքում էլ նախարարի կնոջ տվյալները տեղադրված են եղել և հեռացվել են միայն երեկ՝ իր գրառումից հետո։

Այս մասին այսօր 168.TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Նարեկ Մալյանը՝ նշելով, որ շուտով փաստերով կապացուցեն, որ Արդարադատության նախարարի՝ այդ թեմայով արված հերքումն իրականությանը չի համապատասխանում։

Նախարարը գրել էր. «Կինս դեռևս 2019 թվականի ամռանից չի աշխատում ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի գրասենյակում»:

Նարեկ Մալյանը համամիտ չէ նախարարի հերքման տեքստի այն հատվածի հետ, որ «Պատվիրատուի պատվերը կրկին վատ է իրականացվում, իսկ այդ նպատակով տրամադրված գումարները զրո արդյունք են տալիս»։

«Իմ պատվիրատուն ՀՀ քաղաքացիներն են, մեր շարժումը ֆինանսավորվում է ՀՀ քաղաքացիների կողմից։ Կրկնում եմ՝ իմ և «ՎԵՏՕ»-ի պատվիրատուները ՀՀ գիտակից քաղաքացիներն են։ Ինչ վերաբերում է պատվերի արդյունավետությանը, ապա դա թող Ռուստամ Բադասյանին չանհանգստացնի։ Պատվերը, որն ինձ իջեցվել է ՀՀ քաղաքացիների կողմից, ես իրականացրել եմ պատվով, իսկ պայքարի հաջորդ փուլը լինելու է շատ կոշտ»,- ասաց Մալյանը:

Ինչ վերաբերում է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի վերաբերյալ բացահայտումներին, ապա Մալյանը նկատեց, որ ապագայում կլինեն նորերը։

«Տիկին Նազարյանը հանդիսանում է նաև «Թրանսփերենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կարկառուն ներկայացուցիչ և ակտիվորեն աշխատում է սորոսականների գծի մեջ եղողների հետ, ուստի նոր բացահայտումներ կլինեն»,- ասաց Մալյանը։

Անդրադառնալով վերջին օրերին մեդիայում շատ քննարկվող այլ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վլադիմիր Կարապետյանի ազատ արձակման ու դրան Հայ ազգային կոնգրեսի արձագանքի բացակայության թեմաներին՝ Նարեկ Մալյանն ասաց, թե ՀԱԿ-ը հավանաբար լռում է, որովհետև ասելիքը գուցե կբարդացնի իրավիճակը։

«Կարող է նաև այդ լռությունը որոշակի կոռեկտության բաղադրիչ ունի իր մեջ, այսինքն՝ ՀԱԿ-ը չի ցանկանում բացահայտորեն հակադրվել գործող իշխանության հետ, որովհետև ՀԱԿ-ից միայն Վլադիմիր Կարապետյանը չէր, որ պաշտոն է զբաղեցրել այսօրվա իշխանության կազմում։ Այսօր այդ կուսակցությունից է Կենտրոնի թաղապետը, Սննդի անվտանգության պետական ծառայության պետը և այլ մարդիկ։ ՀԱԿ-ը որքան էլ խուսափի մտնել խաղի մեջ, միևնույն է՝ նա կրում է իշխանության իր մասը, հետևաբար՝ կրում է նաև պատասխանատվություն»,- ասաց Մալյանը։

Հարցին՝ եթե ՀԱԿ-ն այսօր իշխանության մաս է կազմում, այդ դեպքում ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ չհղեց Լևոն Տեր-Պետրոսյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ, Նարեկ Մալյանը պատասխանեց.

«Կարող եմ ենթադրել, որ եթե նրանց հարաբերությունները լավ են, այդ քայլով փորձել են ցույց չտալ դրանք, իսկ եթե վատ են, արդեն մեկնաբանելու տեղ չկա։ Անձամբ ես իմ քաղաքական կյանքում այդքան մեծ դերակատարում ունեցած մարդուն կշնորհավորեի, եթե ես լինեի Նիկոլ Փաշինյանի փոխարեն»։

Խոսելով տոնական օրերին Դիանա Հարությունյան ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի բացահայտման վերաբերյալ ԱԱԾ-ի տարածած պաշտոնական տեսանյութի մասին՝ Մալյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ապատեղեկատվությունը բացահայտող գործիքների մասին մեկ այլ տեսանյութ, որտեղ լսվում է այն նույն մարդու ձայնը, որը լսվում է ԱԱԾ-ի տարածած պաշտոնական տեսանյութի մեջ։

«Հետաքրքիր զուգադիպությամբ՝ ԱԱԾ-ի պաշտոնական այդ տեսանյութի ու Սորոսի փողերով Դանիել Իոաննիսյանի նկարած տեսանյութի մեջ խոսում է նույն մարդը, նույն ձայնն է լսվում, հետևաբար՝ կա՛մ ԱԱԾ-ն է Իոաննիսյանի համար ֆիլմեր նկարում, կա՛մ հակառակը՝ ԱԱԾ-ն սորոսականներից ստացել է պատրաստի տեսանյութ այդ ֆեյքի ձերբակալման մասին»,- ասաց Մալյանը։

Հարցին՝ իսկ ինչո՞վ է պայմանավորում այն, որ արդեն մի քանի ամիս է՝ վարչապետն ԱԱԾ տնօրեն ու ոստիկանապետ չի նշանակում, և այդ պաշտոնների համար նշանակված են ժամանակավոր պաշտոնակատարներ, Նարեկ Մալյանն ասաց. «Ձեր եթերից ցանկանում եմ անել մի հայտարարություն՝ նոյեմբերի 24-ին Աղվերանի «Արթուրս Ռիզորթ» հյուրանոցում եղել է սորոսականների շատ գաղտնի փակ հավաք, որտեղ որոշում է կայացվել ուղիղ թիրախի տակ վերցնել Ազգային անվտանգության ծառայությունը։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչո՞ւ ունենք ժամանակավոր պաշտոնակատարներ, ապա դրա պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը գնալով համոզվում է, որ իրենից լավ որևէ մեկը չի աշխատում. միշտ վտանգ կա, որ մարդիկ, որոնց դու օժտում ես իշխանական լծակներով, ինչ-որ պահի կհասկանան, որ հիմար կատակի մեջ են ներքաշված, ու որոշում կկայացնեն դուրս գալ քո դեմ»։