Ձմեռ պապիկներն այցելեցին երեխաներին՝ հիվանդանոցի պատուհանից ներս մտնելով (տեսանյութ)
Ամանորյա անակնկալները «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժվող երեխաների համար դեռ չեն ավարտվել։ Հիվանդասենյակի պատուհաններից ներս մտնելով՝ նրանց այսօր այցելելեցին Ձմեռ պապիկներն ու Ձյունանուշները՝ իրենց հետ նվերներ բերելով երեխաներին։
Իրենց անակնկալ մատուցած Ձմեռ պապիկներին երեխաները դիմավորեցին ծափերով և բանաստեղծություններով։
Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի անդամ Էդուարդ Սերոբյանը նշում է, որ նման գեղեցիկ նախագծի գաղափարը անցյալ տարի է ծնվել։ Երկու տարիների ընթացքում այցելել են տարբեր բժշկական հաստատություններ, նաև՝ ծերանոցներ։ Այս տարի այցելությունները շարունակվելու են։
«Բոլոր մեր ալպինիստ ընկերները և ոչ միայն ալպինիստները, ցանկություն հայտնեցին մասնակցելու։ Ֆեյսբուքում հայտարարություն տվեցինք, մարդիկ բերեցին նվերները, և մենք բոլոր այս նվերները հանձնեցինք երեխաներին»,- նշեց նա։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մանկական բաժանմունքի վարիչ Անուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ տոն օրերին հիվանդանոցում բուժում է ստացել 14 երեխա՝ հիմնականում սուր շնչառական հիվանդություններով։ Որպեսզի տոնական օրերը հիվանդանոցում դիմավորած երեխաները չընկճվեն, բուժանձնակազմն ամեն ինչ արել է՝ փոքրիկների օրերը ջերմ և հետաքրքիր դարձնելու համար։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում