Սևանում եղբայրը դանակահարել է եղբորը
Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 03։30-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել Սևան քաղաքի Գայի փողոցի 24-ամյա մի բնակիչ:
Ոստիկանները մեկնել էին բժշկական կենտրոն, պարզել նրան որտեղից են տեղափոխել, զրուցել էին բժշկի հետ: Երիտասարդը հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքը ստացել է տանը գործ անելիս հաստոցի վրա ընկելու հետևանքով:
Բայց նրա հայտարարությունը ո՛չ բժիշկներին, ո՛չ էլ ոստիկաններին հավատ չէր ներշնչել:
Ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները պարզեցին, որ տուժողը ժամը 01։30-ի սահմաններում իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել էր 30-ամյա եղբոր հետ, որի ընթացքում էլ եղբայրը խոհանոցային դանակով դանակահարել էր նրան:
Կասկածվողը նույն օրը բերման ենթարկվեց ոստիկանության Սևանի բաժին:
Դանակը հայտնաբերվել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը