Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում (տեսանյութ) ՀՀ ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին ԱԺ նախագահի որոշումը Կոձո Տաշիման մտադիր է պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողով Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունի Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում Համագործակցության հուշագիր՝ Առողջապահության նախարարության և Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի միջև Վարչապետը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ) 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ) Մեկնարկում է Սամբոյի աշխարհի առաջնությունը․ Հայաստանից 15 սամբիստ է մասնակցում Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին

Վիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում (տեսանյութ)ՀՀ ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին ԱԺ նախագահի որոշումըԿոձո Տաշիման մտադիր է պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱսիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՄենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործումՀամագործակցության հուշագիր՝ Առողջապահության նախարարության և Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի միջևՎարչապետը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Մեկնարկում է Սամբոյի աշխարհի առաջնությունը․ Հայաստանից 15 սամբիստ է մասնակցումԱրսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալԴավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներինՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքըԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբՌադիոյի վիճակը այնքան էլ բարվոք չէ ֆինանսական առումով, աշխատավարձերի հետ կապված խնդիր կա. Վասակ ԴարբինյանԿնոջն ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումըՆԳՆ ոստիկանություն 2026. ՓաստերԿարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետՀայերը մեկ քայլով ավելի մոտ են Եվրամիություն առանց վիզայի մուտք գործելուն. Կոսը՝ կենսաչափական անձնագրերի մասինՍիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել էԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց Լանսին
Կարծիք

«Վերնատանը» իշխանության նյարդային արձագանքը վախից է

Ժողվարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լավ վախեցած է երևում: Համենայն դեպս, «ափալ-թափալի մեջ» բավականին տափակոտ «ծաղրանկար» էին թխել «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովի վերաբերյալ: Պարզից էլ հասկանալի է, որ «պոչամբար» (ի՜նչ էլ դիպուկ, ինքնաբնութագրական անվանում են կպցրել՝ թունանյութերով լի պոչամբար, իսկի պիտակ հորինելու կարիք էլ չկա) պայմանական ստուդիայի թողարկած «ծաղրանկարն» այսպես ասած՝ պետպատվեր էր:

Ավելին, իշխանությունը այդ ծաղրանկարը տարածեց Հ1-ի, այսինքն՝ Հանրային հեռուստաընկերության լուրերի ֆեյսբուքյան էջով: Հ1-ի հասցեին առաջ էլ պակաս քարեր չէին նետվում ներկայիս իշխանավորդարձածների կողմից, թե՝ իշխանական քարոզչության է լծված՝ հանրային շահերն սպասարկելու փոխարեն: Դե, իսկ արդեն իշխանություն դարձած քարկոծողները որոշեցին մի քայլ էլ առաջ գնալ՝ Հ1-ը դարձնելու համար լրիվ «Հ-զրո»: Բայց դա առանձին անդրադարձի նյութ է:

Ավելի լավ է կենտրոնանանք հարցի վրա, թե ինչո՞ւ իշխանությունը այդպես նյարդային արձագանքեց Վազգեն Մանուկյանի նախաձեռնությամբ «Վերնատուն» ակումբի համաժողովին ու նման հարթակի ստեղծման փաստին: Ու բնութագրական է, որ իշխանության ագրեսիվ, փրփրաբերան ու քֆուրչի ֆեյքա-չֆեյքասատարիչները միմիայն հայհոյում, անիծում, վատաբանում, մաղձու թույն էին թափում համաժողովի մասնակիցների հասցեին:

Դա, ինչ խոսք, արդեն իսկ դրական է բնութագրում բուն ակումբի ձևավորման նախաձեռնությունը: Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների միջոցով դրսևորված այդ ագրեսիվ ռեակցիան բացեիբաց ցույց է տալիս, որ գործող «թավշիշխանությունը» բացարձակապես ոչինչ չունի հակադրելու՝ մտքի, գաղափարի, քաղաքական բովանդակության առումներով:

Դու հայհոյում ես, ուրեմն՝

ա) դու թույլիկ ես,

բ) ընդհանրապես ասելիք չունես:

Հիմնական մյուս դիտարկումն էլ այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վախենում, ավելի ճիխշտ է ասել՝ սարսափահար է լինում քաղաքական լուրջ ընդդիմություն ունենալու հեռանկարից անգամ: Այդ սարսափների որոշակի արտացոլումն է, օրինակ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին բացառապես քաղաքական շարժառիթներով կալանքի տակ պահելը:

Նույն սարսափի արտացոլում է այն, որ քիչ թե շատ քննադատական մոտեցում արտահայտող ցանկացած ուժի ցանկացած ներկայացուցչի վրա «ֆաս» հրահանգով վրա են տալիս իշխանական քֆուր-բոտերը:

Իսկ «Վերնատան» դեպքում, ո՜վ սարսափ, կարող են քննարկման սեղանի շուրջ հավաքվել քաղաքական միտք, գնահատական, գաղափար, ծրագիր առաջադրող, օրակարգ ձևավորելու ունակ բազմաթիվ գործիչներ, իշխանական կոնտրոլից դուրս գտնվող քաղաքական ուժեր ու իրենց ներկայացուցիչները: Հիմնականն, իհարկե, միտքն ու գաղափարն է:

Եվ «Վերնատան» համաժողովում դրսևորվեց այն, ինչից զուրկ է գործող իշխանությունը, որը, իզմերից միայն պոպուլիզմ ունի ու մի քիչ էլ՝ ավտորիտարիզմի «գեղցի» տարբերակը:

Վերջին հաշվով, նման քննարկումներն օրինաչափորեն պետք է բերեն զարգացման հաջորդ քայլին՝ ըստ համախոհության միավորվելուն և ավելի ակտիվ քաղաքական գործունեության անցնելուն: Նիկոլ Փաշինյանը, իհարկե, նույնպես դա շատ լավ հասկանում է: Բայց ողջ խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության տիպի իշխանությունները քիչ թե շատ բանի ընդունակ են, միայն այն դեպքում, եթե չունեն քաղաքական հակառակորդներ, չունեն ընդդիմություն: Քաղաքական հակառակորդ կամ ընդդիմություն ունենալու մտքից անգամ նրանք թունավորվում են ու ջղակծկումների մեջ ընկնում: Մանավանդ, որ «կոնսենսուս մինուս 1» էր ասվել...

Բայց որքան ուզում են՝ ջղակծկվեն, քաղաքական դաշտը քայլ առ քայլ ակտիվանալու է, իրապես ընդդիմադիր կենտրոնները բյուրեղանալու են և անցնեն ավելի ակտիվ քաղաքական պայքարի: Կլինի դա «Վերնատան» մասնակիցներով, թե մեկ այլ տարբերակով, թերևս այնքան էլ կարևոր չէ:

Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից