Տրանսգենդերին վերցնելով իր հովանու տակ՝ Նիկոլը դարձավ համայն աշխարհի տրանսգենդերների վարչապետը
Ժամանակին Նիկոլի կողմից հնչած այն թեզը, թե՝ «երբ ժողովուրդը հայտարարի, որ մեր իշխանությունն այլևս չի ուզում, մենք կհեռանանք, քանի որ մենք Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի նման մեր աթոռներից կախված չենք», նրա հերթական քաղաքական ստերից է, որի ականատեսն ենք լինում բոլորս։ Ոչ միայն Նիկոլը, այլև իր քայլարաստները, այսօր բառի բուն իմաստով վայելում են իշխանության բերկրանքը՝ բարձր աշխատավարձ, ծառայողական մեքենաներ, որի դեմ ժամանակին թիվ մեկ պայքարողն ընդդիմադիր Նիկոլն էր, երբ ԱԺ ամբիոնից մի քանի անգամ բարձրաձայնում էր Դանիայի օրինակը, վոյաժներ, քծնանք և այլն։ Իշխանական պատգամավորներն իրենց այս պահվածքով փաստում են այն մասին, որ իրենք ոչ մի աղերս չունեն իրական իշխող խորհրդարանականի ու ազգընտիր բուն գործունեության հետ։ Յուրաքանչյուր քառօրյան սպառելու և արհեստական ինտրիգ ստեղծելու համար նրանք օգտագործում են բոլոր հնարավոր և անհնար միջոցները։ Արդեն տևական ժամանակ խորհրդարանում գտնվելով՝ իշխանական պատգամավորներն այդպես էլ չհասկացան, որ իրենք են պետության քաղաքականության պատասխանատուները, և ազգաբնակչությունն իրենց ձայն է տվել պետական քաղաքականություն իրականացնելու համար։ Հա ի դեպ երեկ «պողոսների» և քայլարաստների առաջնորդը ԱԺ-ի ամբիոնից ելույթ ունեցավ մի զավեշտալի համեմատությամբ: Նա սեռափոխությունը համեմատեց սրտի արատով ծնված երեխաների հետ: Սորոսի գրանտակեր Արայիկի եփած խայտարակ և անբարո «ճաշը» հանրությանը մատուցում էր համեմատելով ՀՀ քաղաքացիությունից հրաժարված,սեռափոխության վիրահատություն արած մարդուն դժբախտության մեջ գնվող մարդկանց հետ: Այն մարդկաց ովքեր ողջ կյանքում տառապում են ,ապրում են մեծ ցավ: Դատողություները թողնում եմ ընթերցողին և Ձեզ հարգելի ՀՀ քաղաքացիներ:
Հ.Գ.Մել Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է․ թույլ չեմ տա ՀՀ դրոշը բարձրացրած մարդուն գցեն ոտքերի տակ․ Նիկոլ
Տրանսգենդերին վերցնելով իր հովանու տակ՝ Նիկոլը դարձավ համայն աշխարհի տրանսգենդերների վարչապետը, այնինչ մոռացված է պետությունը, հայը, թոշակառուն, մանկավարժը, հերոսը...: Ըստ Նիկոլի` Եռագույնը բացի Մելից ուրիշ մարզիկ չի բարձրացրել:
Հ.Գ.Գ. Մեկը կա ՀՀ դրոշը բարձրացրել է Աղդամում... մեկը կա Ֆիզուլիում... մեկը կա Քարվաճառում... ու համարյա առանց դոպինգի
Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)