Արթնացի՛ր, Հայաստան: Վաղը կարող է ուշ լինել
Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է
Նիկոլ Փաշինյանի բոբիկ, մակերեսային ու ցանցառ գնահատականները հայ ժողովրդի և հայ եկեղեցու պատմության, հայոց լեզվի ու հայ գրականության վերաբերյալ, ոչ ավել ու ոչ պակաս, դավաճանական ակտ էր ընդդեմ հայ ժողովրդի:
ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդու կողմից նման ելույթն իր նախադեպը չունեցող ու չմոռացվող սև խարան էր մեր ժողովրդի ճակատին:
Կրթության ոլորտի բազմաշերտ խնդիրներն ու կրթության մրցունակությունը բերել հանգեցնել հայ եկեղեցու ու հայոց պատմության, հայոց լեզվի ու հայ գրականության առարկաներին, դասագրքերին ու դրանց բովանդակությանը, ու սեփական ցանցառությունը կամ հնարավոր այլ նպատակադրումները փաթեթավորել «ազատության» ու«սակավամտության դեմ պայքարի» քողածածկույթով` մեջքից դարանակալ հարված էր մեր հավաքական ինքնությանը, մեր անցյալին, մեր ներկային ու մեր ապագային:
Հիմա էլ լու՞ռ եք, հոգևոր հայրե՛ր, որ կոչված եք ուղղորդելու ու առաջնորդելու ձեր հոտը, երբ այն վտանգված է: Հիմա էլ լու՞ռ եք, պատմաբաննե՛ր, լեզվաբաննե՛ր ու գրականագետնե՛ր, որ կոչված եք սերնդեսերունդ փոխանցելու մեր ինքնության այդ սուրբ բանալիները, ինչպես ձեզանից առաջ տասնյակ սերունդներ դժվարությամբ, բայց պատվով արել են անգամ, երբ նվաճված ենք եղել օտարի կողմից:
Հիմա էլ լու՞ռ ես, հա՛յ, երբ քո իսկ սառած հայացքի ներքո քո իսկ սուրբ տաճարների սյուներն են քանդվում:
Արթնացի՛ր, Հայաստան: Վաղը կարող է ուշ լինել:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում