Իշխանություն առանց էթիկական կոդեքսի․ Վահան Իշխանյան
Հրապարակախոս Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Իշխանություն առանց էթիկական կոդեքսի կամ ներքին հակամարտության խորքային պատճառները.
«Մենք մեր մասին» ամսագրի` 2007-ի համարում Նիկոլ Փաշինյանն ասում է. «Այսօր հաճախ են խոսում լրագրողական էթիկայի մասին։ Խորհուրդ եմ տալիս այդ էթիկայով զբաղվել կարտոֆիլի քարոզով, այդ էթիկան մեզ վրա չի տարածվում, մենք ազատ մարդիկ ենք և ինքներս ենք որոշում էթիկայի սահմանները»։
Ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր մասնագիտություն ունի էթիկա, սակայն լրագրությունը մյուսներից տարբերվում է նաև նրանով, որ առանց էթիկայի լրագրություն գոյություն չունի, լրագրությունը հենց էթիկական հարց է, առաջին հերթին՝ ասել ճշմարտությունը։
Եվ Նիկոլ Փաշինյանը ու նրա տիկին Աննա Հակոբյանը և դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, հաճախ են բողոքում մամուլի հարձակումներից։ Եթե նրանք իրոք զոհ են մամուլի անարդար հրապարակումների, ապա այն պատճառով, որ այդ հրապարակումներն առաջնորդվում են Նիկոլ Փաշինյանի հռչակած սկզբունքով՝ էթիկան մեզ վրա չի տարածվում, մենք ազատ մարդիկ ենք: Առանց էթիկայի հակալրագրության հիմնադիրներից մեկն է հենց Նիկոլ Փաշինյանը։ Իսկ հիմա էլ այդ առանց էթիկա, առանց կոդեքսի գործելաոճը նա աշխատեցնում է երկրի ղեկավարի պաշտոնում։
2007-ին Փաշինյանը Վազգեն Մանուկյանին բանսարկությամբ թիրախ դարձրեց այն պատճառով, որ Մանուկյանի մասնակցությունը նախագահական ընտրություններին ամեն պահ հիշեցնում էր կեղծարարություն. Փաշինյանը պաշտպանում է մի մարդու թեկնածությունը՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, որը, ընտրությունները կեղծելով 1995, 1996 թվերին, երկիրը մտցրեց կեղծիքներով իշխանությունը պահելու ցիկլի մեջ»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում