Պարզվում է, որ ես շատ բան չեմ հասկանում «Նոր Հայաստանի» գաղափարախոսությունից
Պարզվում է, որ ես շատ բան չեմ հասկանում «Նոր Հայաստանի» գաղափարախոսությունից, ավելի ճիշտ` չեմ ըմբռնում որոշ փոփոխությունների "խոոոոոր" իմաստը։ Օրինակ, ես այդպես էլ չհասկացա, թե ինչու «Նոր Հայաստանում» կարելի է հատկացնել երկու տասնյակ միլլիոն դրամ սեռական խնդիրներով տառապող մարդկանց մասին ֆիլմ նկարելու համար, իսկ օրինակ` ռազմահայրենական դաստիարակության միտված ոչ մի կինոնախագծի մասին (որը պետության կողմից կֆինանսավորվեր) չեմ լսել։
Կամ , ես ուղղակի ապշեցի, երբ նույն «Նոր Հայաստանում», ըստ ԿԳՄՍ նախարարի, «արվեստի ազատությունը» նշանակում է սատանիստական համերգներ թույլ տալը, դե որ տենց է 'ուրեմն ստացվում է, որ "ազատ արվեստի" պատրվակով կարելի է բացահայտ լկտիությունը և աննասունությունը հանդուրժել ։ Կամ այդ ի՞նչ մի վատ բան է պատահել, որ (Եկեղեցու) քրիստոնեության պատմությանը վերաբերող առարկան (ըստ որոշ տեղեկությունների) նույն նախարարը նախագծում է հանել դպրոցական պարտադիր առարկաների ցանկից։ Չէ, լո՛ւրջ, ժողովո՛ւրդ ջան, կարո՞ղ է բան է պատահել ազգային առժեքների ընկալման մեջ , պարզապես մեզ տեղյակ չեն պահում, որ տրամադրություններս չփչանա։
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում