Ինչո՞ւ այս իշխանությունը չի կարող երկար գոյատևել
Երբ քաղաքական համակարգը ճեղքվում է, ապա նման երկրներում իշխանությունը չի կարող կայուն լինել։
Դրանում կարող ենք համոզվել թեկուզ մեր վերջին ժամանակաշրջանի պատմությանը ուշադիր նայելուց։
1996-ի ընտրական կեղծիքների հետևանքով խաթարվեց քաղաքական համակարգի բնականոն ընթացքը։ Ցանկացած անարդարություն և անօրինականություն անհաշտ թշնամություն է ստեղծում։
1996-ի հետևանքով առաջացավ պահանջ՝ դուրս մնացած քաղաքական դաշտի հետ գալ կոմպրոմիսի, որի համար 1998-ին զոհաբերվեցին Տեր-Պետրոսյանը, Վանո Սիրադեղյանը և ՀՀՇ-ի քաղաքական թևը՝ իրենց գործարար կցորդներով։
2008-ին դուրս մնացած թևը՝ իր բիզնես դասով, փորձեց ռևանշի հասնել, ինչը վերջացավ հայտնի իրադարձություններով։
Սերժ Սարգսյանը փորձեց կոմպրոմիսի գալ։ Նա երկխոսություն սկսեց դուրս մնացածների հետ, նրանց վերադարձրեց խորհրդարան, սակայն չկարողացավ այդ հատվածի ամբիցիաները բավարարել։ Մյուս կողմից, խախտելով պայմանավորվածությունները, գնաց երրոդ ժամկետի՝ վարչապետի կարգավիճակով, ինչը գործող համակարգում նոր ճեղքումներ առաջացրեց։ Դա վերջացավ 2018-ի իշխանափոխությամբ։
Գործող վարչապետը, քաղաքական անհեռատես ագահություն ցուցաբերելով, արագացրեց խորհրդարանական ընտրությունները, և ամբողջապես վերցրեց գործադիր ու օրենսդիր իշխանությունը։ Խորհրդարանում մնաց մեկ ինքնուրույն ուժ՝ ի դեմս «Բարգավաճ Հայստանի»։ Մնացածները դուրս մնացին։
Այդ խորհրդարանը չի ներկայացնում Հայաստանի իրական քաղաքական պատկերը։ Ավելին, խորացնելով առճակատումը, ունենալով միասեռ խորհրդարան, վարչապետը քաղաքական գործընթացները տեղափոխեց խորհրդարանից դուրս։
Այս իրավիճակը նոր ցնցումների հիմք է հանդիսանում և այդպես երկար շարունակվել չի կարող։ Կա՛մ ապագայում քաղաքական գործընթացները կշարունակվեն փողոցում կծավալվեն՝ ստանալ ավելի կրքոտ տեսք, կա՛մ նոր, ավելի բազմասեռ խորհրդարան կազմելու համար արտահերթ ընտրություններ կանցկացվեն։ Պատահական չէ, որ գործող իշխանությունը բռնաճնշումների է անցել՝ քաղաքական լուծումներ չունի։
Երրորդ տարբերակ չկա։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում