ՀՀ իշխանությունները կավելացնեն վարչապետի եւ խորհրդարանի աշխատակազմերը պահելու ծախսերը
Նախագահի աշխատակազմի կարիքների համար նախատեսվում է հատկացել 1 մլրդ 576 մլն դրամ, ինչը 430 մլն-ով ավելի է, քան 2019-ին։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետբյուջեի նախնական քննարկումների ժամանակ հոկտեմբերի 30-ին ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Նրա խոսքով՝ բյուջեի նախագիծը կազմելիս հաշվի է առնվել նաեւ նախագահի աշխատակազմի դիրքորոշումը։
Խորհրդարանի աշխատակազմին եկող տարի նախատեսվում է հատկացնել 6 մլրդ 96 մլն դրամ, ինչը 842 մլն-ով ավելի է, քան ընթացիկ տարում։
Իսկ ահա վարչապետի աշխատակազմին նախատեսվում է հատկացնել 20,8 մլրդ դրամ, ինչը 4 մլրդ-ով ավելի է, քան 2019-ին։ Այնինչ Սահմանադրական դատարանին կհատկացնեն 721 մլն դրամ (գումարը կրճատվել է 4 մլն դրամով), Բարձրագույն դատական խորհրդին՝ մոտ 12,6 մլրդ դրամ (ավելացվել է 193 մլն դրամով), գլխավոր դատախազությանը՝ 5,4 մլրդ դրամ (ավելացվել է 84 մլն դրամով), Հատուկ քննչական ծառայությանը՝ 735 մլն դրամ (պակասել է 4,7 մլն դրամով), արդարադատության նախարարությանը՝ 17,3 մլրդ դրամ (ավելացել է 344 մլն դրամով), Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ 1 մլրդ 179 մլն դրամ (ավելացել է 26,4 մլն դրամով), Հաշվեքննիչ պալատին՝ 1 մլրդ 90 մլն դրամ (պակասել է 29 մլն դրամով), Քննչական կոմիտեին՝ 7,7 մլրդ դրամով (պակասել է 110 մլն դրամով)։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները