Կոնգրեսական Ադամ Շիֆը լավատես է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունից առաջ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նշել է, որ լավատեսորեն է տրամադրված ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունից առաջ, տեղեկացնում է MassisPost-ը։
«Սա անհավանական կարեւոր փուլ է, մենք համառորեն աշխատել ենք հայ սփյուռքի եւ մարդու իրավունքների կազմակերպությունների հետ»,- նշել է Շիֆը։
Նրա խոսքով, եթե բանաձեւն ընդունվի, ապա դա ուղերձ կլինի Թուրքիային առ այն, որ Էրդողանը այլեւս չի կարող վախեցնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին։ «Նա կարող է ազդեցություն ունենալ նախագահի վրա, բայց չի կարող թելադրել Կոնգրեսին»,- նշել է նա՝ հույս հայտնելով, որ քվեարկությունը կդառնա Կոնգրեսի դահլիճներում Հայոց ցեղասպանության ճանաչման սկիզբը։
Կոնգրեսական Շիֆը կոչ է անում բոլորին համախմբվել եւ ակտիվ աջակցություն ցուցաբերել քվեարկությունից առաջ։ «Մենք պետք է մեծ ծանր աշխատանք կատարենք քվեարկությունից առաջ»,- ավելացրել է կոնգրեսականը։


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները