Խոստանում են 10 մլն ծառատունկ, բայց առանց բյուջեի հատկացման. Մանե Թանդիլյան
2020 թ-ի բյուջեի նախագծի քննարկմանը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե 10 մլն ծառատունկի մասին հայտարարվել է, սակայն որևէ ծրագրում դրա արտացոլումը չկա: «Ի՞նչ միջոցներ են նախատեսված սրա համար»,- հարցրեց նա:
Նախարարն ասաց, որ 2020 թ-ին անտառային ծրագրերի ներքո մոտավորապես 400 մլն դրամից ավելի գումար կա՝ նախատեսված անտառները վերականգնելու աշխատանքների համար, սակայն 10 մլն ծառերի ծրագիրն այլ ֆինանսավորման գործընթացներ է ենթադրում: «Մենք արդեն կապի մեջ ենք Բելառուսի, Ռուսաստանի, Ղազասխանի, Վրաստանի գործընկերների հետ, նախնական պայմանավորվածություններ ունենք՝ տնկիների մասով և որոշ այլ մասերով համատեղ ծրագիր իրականացելու: Բայց ուզում եմ նշել, որ ինչպես վարչապետը նշեց, համահայկական ծրագիր է և գաղափարն այն է, որ ծրագրին լայն մասնակցություն ունենան ինչպես ՀՀ-ի տարբեր շահառուներ, մասնակիցներ, բիզնես կառույցներ, դպրոցներ, այնպես էլ Սփյուռքից, մեխանիզմներ են մշակվում որոշ ռեսուրսներ գեներացնելու ուղղությամբ»,-ասաց նա:
Ըստ նախարարի՝ 10 մլն տնկի տնկելու համար առանձին հոդված կամ գործողություն նախատեսված չէ:
Մանե Թանդիլյանը հայտարարեց, թե ստացվում է, որ խոստանում են, բայց առանց բյուջեի: «Կարելի է քննարկել, հասկանալ՝ ինչպես է ստացվում»,-ասաց նա:


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները