Առաջին դասարանցուն էլ պարզ է, որ Արցախի եւ Սիրիայի միջեւ ոչ մի նմանություն չկա. իրանագետ
Թուրքիան չհասավ առաջադրած նպատակին կամ մասնակի հասավ։ Այսպիսի կարծիք է հայտնել իրանագետ Վարդան Ոսկանյանը «Փոփոխվող Մերձավոր Արեւելքը եւ անվտանգ միջավայրը Հայաստանի համար» կոնֆերանսում։
Փորձագետի կարծիքով՝ ուժերի լուրջ վերադասավորում տեղի չի ունեցել։ «Կարծում եմ, Թուրքիան մոտավորապես 30 տոկոսով հասավ ցանկացածին։ Ըստ էության, Թուրքիան գերիշխում է սահմանի մի քանի հատվածներում՝ չկարողանալով ստեղծել ցանկալի անվտանգության գոտին»,- փաստել է իրանագետը։
Ինչ վերաբերում է Սիրիայում Իրանի ներկայությանը, ապա, նրա խոսքով, ակնհայտ է, որ Թեհրանը դիվանագիտական լծակներ ունի, եւ գոյություն ունեն իրանամետ խմբավորումներ, որոնք մասնակցում են ռազմական գործողություններին։ Վարդան Ոսկանյանը հիշեցրեց, որ քրդերը նույնպես իրանական ժողովուրդներից են։ Նրա խոսքով՝ իրանական ազդեցությունը տարածաշրջանում համեմատելի չէ թուրքականի հետ, եւ ոչ մի խնդիր առանց Իրանի մասնակցության չի կարող լուծվել։ Այս առնչությամբ նա հիշեցրեց, որ Իրանը շատ արբանյակներ ունի տարածաշրջանում իրավիճակին հետեւելու համար։ «Ինչ վերաբերում է հայկական գումարտակին, ապա դա մեր դեմ խայծ է։ Կան մի քանի խաղացողներ՝ իրենց շահերով։ Թուրքերը կարող են եւ օգտագործում են դա մեր դեմ։ Օրինակ, Չավուշօղլուն Բաքվում հայտարարեց, որ հայերը ՔԲԿ անդամ են։ Ադրբեջանն ամեն անգամ խոսում է Արցախի եւ Սիրիայի շուրջ իրավիճակների նմանության մասին եւ հույս կապում Թուրքիայի հետ։ Թեեւ առաջինդասարանցուն էլ է պարզ, որ Արցախը եւ Սիրիան ոչ մի ընդհանուր բան չունեն»,- նշել է Ոսկանյանը։


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները