ԱԺ–ում քննարկվել է «Քայլող մարդու» արձանը Երևանում տեղադրելու հարցը
Նշանավոր քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանի քանդակների՝ Հայաստան վերադարձի հարցին առնչվող աշխատանքային քննարկում է տեղի ունեցել Ազգային ժողովում, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հրավերով քննարկմանը մասնակցել են ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
Քննարկման ընթացքում կողմերը հաստատել են, որ շատ կարևոր է՝ Երևանում ներկայացված լինի Չաքմաքչյանի քանդակներից մեկը. զրուցակիցները պայմանավորվել են այսօրվանից աշխատել՝ առաջիկայում Երևանի կենտրոնական փողոցներից մեկում ունենալու Չաքմաքչյանի, թերևս, ամենահայտնի գործը՝ «Քայլող մարդը»:
Միաժամանակ, օրակարգում եղել է նաև Չաքմաքչյանի՝ առավել մեծ թվով գործերը Հայրենիքում ներկայացնելու հարցը, որի մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի:


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները