Բյուջե-2020-ի քննարկման հենց առաջին «ռաունդում» ընդդիմադիրները «գրոհեցին»
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Բյուջե-2020-ի քննարկման հենց առաջին «ռաունդում» երեկ ընդդիմադիրներն Աժ-ում պնդել են՝ բյուջեն հեղափոխական չէ, ինչպես հայտարարում են իշխանական թեւից: ԲՀԿ խմբակցությունից Միքայել Մելքումյանի խոսքով` բյուջեի կառուցվածքում որեւէ փոփոխություն չկա. «Օտարերկրյա ուղղակի ներդրումները 2018 թ. հունվար-հունիս ամիսներին եղել են 38 մլրդ դրամ, 2019 թ. հունվար- հունիսին ունեցել ենք 7,8 մլրդ: Այս ցուցանիշները այնքան հեռու են այն ցանկալի կետից, որի հիման վրա բավարար տնտեսական աճ ապահովենք»:
«Իմ քայլ»-ից Կարեն Սարուխանյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է. «Սա հեղափոխական բյուջե է, ու մեր հասարակությունը լավ է ապրելու»: Իսկ քննարկմանը ներկա վարչապետ Փաշինյանը պարզաբանել է՝ 2020-ին 7%-ին մոտ տնտեսական աճ են ակնկալում, տնտեսական ակտիվություն է սպասվում հատկապես Հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները