Մեզ համար Ռուսաստանը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է․ Փաշինյան
Մեզ համար Ռուսաստանը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է։ Սա ոչ միայն մեր ժամանակակից ընկալումն է, սա մեր պատմական ընկալումն է։ Այս մասին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պատասխանելով այն հարցին՝ կարո՞ղ են արդյոք ԵՏՄ-ն եւ ԵՄ-ն որեւէ կերպ համագործակցել, թե դատապարտված են հակամարտել միմյանց հետ, Փաշինյանն ասել է․ « Հոկտեմբերի 25-ին մենք պայմանագիր կնքեցինք Սերբիայի հետ, Սերբիայի եւ ԵՏՄ-ի միջեւ»։ Այն դիտարկմանը, թե Սերբիան ԵՄ անդամ չէ, վարչապետը նշել է․ «Այո, այո։ Պայմանագիրն ազատ առեւտրի մասին էր։ Կա շատ մեծ հավանականություն, որ Սերբիան ԵՄ անդամ դառնա։ Եւ ի՞նչ կլինի այդ ժամանակ։ Դա շատ լավ է, քանի որ մեզ համար համագործակցությունը այն մոտեցումն է, որը մենք բոլորս պետք է ի ցույց դնենք։ Մենք, Հայաստանը, այդպես չենք ընկալում իրավիճակը, թե պետք է ընտրություն կատարենք Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ։ XVIII դարում հայկական վերնախավի ներկայացուցիչներն աշխատում էին այն ուղղությամբ, որ Ռուսաստանը գա մեր տարածաշրջան։ Ինչո՞ւ էր դա տեղի ունենում։ Որովհետեւ այն ժամանակ հայկական վերնախավի ներկայացուցիչները իրավիճակն ընկալում էին այնպես, որ Ռուսաստանը կգա մեր տարածաշրջան եւ իր հետ եվրոպական արժեքներ կբերի։ Ռուսաստանը մեզ համար եվրոպական երկիր է։ Հայաստանը նույնպես եվրոպական երկիր է, Բելառուսը նույնպես եվրոպական երկիր է»։
Փաշինյանի խոսքերով, եվրոպական շատ առաջնորդներ ասում են, թե Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ հաստատելն իրենց համար առաջնահերթություն է։ Հստակեցնող այն հարցին, թե այդ մասին նրանք ասո՞ւմ են մասնավոր զրույցներում, վարչապետը պատասխանել է, թե «նրանք ինձ դա պաշտոնական զրույցներում են ասում»։ «Սակայն մեզ համար Արեւելք-Արեւմուտք ընտրություն չկա։ Մենք ԵՏՄ անդամ ենք, եւ մենք համընդգրկուն եւ ընդլայնված գործընկերության մասին պայմանագիր ունենք ԵՄ-ի հետ։ Ռուսաստանը դեմ չէ ԵՄ-ի հետ մեր համագործակցությանը, իսկ ԵՄ-ն դեմ չէ ԵՏՄ-ին մեր անդամակցությանը»։
Այն հարցին, թե համարո՞ւմ է Փաշինյանը, որ 2008թ․ Վրաստանում հակամարտությունը, 2014թ․ Ուկրաինայի արեւելքում հակամարտությունը Ռուսաստանի եւ Արեւմուտքի մրցակցության արդյունք է, վարչապետը պատասխանել է, որ չի մեկնաբանի այդ երկրներում իրադարձությունները։ «Ուզում եմ կրկին ընդգծել եւ շատ եմ ուզում, որ մեր բոլոր թանկագին ռուսաստանցիներն արձանագրեն այդ փաստը։ 2018թ․ Հայաստանում փոփոխություններ տեղի ունեցան։ Տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա, ազգային հեղափոխություն։ Ինչո՞ւ այն ստացվեց ոչ բռնի։ Կա կարեւոր պատճառ։ Որովհետեւ չկար որեւէ արտասահմանյան ուժ, որը ներգրավված լիներ այդ գործընթացում։ Չկար որեւէ գեոքաղաքական նախադրյալ։ Անձամբ ես եւ մեր թիմը թույլ չտվեցինք որեւէ օտարերկրյա գործոնի միջամտություն մեր ներքին գործընթացին։ Այդ իսկ պատճառով մեզ մոտ ամեն ինչ այդպես ստացվեց։ Եւ մենք ասել ենք, որ մենք արտաքին քաղաքականության մեջ մտափոխություն չենք ունենա։ Ես ասել եմ, որ մեր հեղափոխության մեջ չկա որեւէ գեոքաղաքական նախադրյալ։ Դա հարյուր տոկոսանոց ճշմարտություն է, եւ ոչ ոք չի կարող հակառակը ապացուցել, որովհետեւ հակառակը պարզապես գոյություն չունի»։


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Նոր մանրամասներ Լուվրի կողոպուտի մասին
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին