Հայաստանում աբսուրդի թատրոնը նոր թափ է հավաքում. ռեժիմը սիրո՞ւմ է կոռումպացվածներին
«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե «նոր» Հայաստանում աբսուրդի թատրոնը նոր թափ է հավաքում: Աբսուրդի առաջին արարն այն էր, որ վարչապետի ոչ անհայտ «կոռուպցիոնագետ» Արեն Մկրտչյանի «պասով»` «Վիոլա ջրի» սկանդալային բացահայտումների հետ կապված գործ հարուցվեց ՀՔԾՀ-ի պետի, նրա 7 աշխատակիցների «նկատմամբ»`առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու եւ ստանալու առնչությամբ:
Աբսուրդի երկրորդ արարն այն էր, որ Գարեգին Բաղրամյանը, որն անցնում էր այդ գործով, դարձավ նույն ՀՔԾՀ-ի պետ, իսկ նույն գործում հիշատակվող անձինք` Սեդա Շահինյանը, Սերգեյ Աղինյանը՝ նույն ՀՔԾՀ-ի անդամներ: Սա նշանակում է, որ կա՛մ Արեն Մկրտչյանը սուտ էր խոսում, կա՛մ իրենց ռեժիմը սիրում է կոռումպացվածներին:
Երրորդ արարն էլ այն է, որ այս նույն մարդիկ այդ սկանդալային բացահայտումներից հետո ոչ միայն մնացել են բարձր պաշտոններում, ավելին` «հավատաքննություն» են իրականացնում այլ գործարարների հանդեպ. հետաքրքիր է՝ նախկին «սկզբունքներին» հավատարի՞մ, թե՞ քաղաքական «պատվերների» լույսի ներքո, «ազնիվ-անաչառ», ինչպես «Վիոլա ջրի» դեպքում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները