Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Հրայր Թովմասյանի սանիկի նույն քրգործով ամբաստանյալ Տիգրան Տեր-Հարությունովը ենթարկվում է խոշտագման

ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետի եւ «Հողի եւ ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի աշխատակից Տիգրան Տեր-Հարությունովի մոտ առկա է հաշմանդամության 2-րդ կարգի տրամադրման համար հիմք հանդիսացող աջակողմյան խլություն (100%), ձախակողմյան ծանրալսություն։ Նման պայմաններում վերջինիս նկատմամբ ընտրված կալանքը ոչ այլ ինչ է քան պատիժ, որը նշանակում է, որ Տիգրան Տեր-Հարությունովը ենթարկվում է խոշտանգման։ Այս մասին հայտարություն է տարածել Տիգրան Տեր-Հարությունովի պաշտպան Մհեր Հակոբյանը։

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի եւ ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների հետ իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի՝ ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատվածում, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի եւ ՀՀ ԱՆ ու Երեւանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ:

Տիգրան Տեր-Հարությունովի պաշտպանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ցանկանում եմ Ձեր բոլորիդ ուշադրությունը հրավիրել մեր երկրում տեղի ունեցող եւս մեկ անարդարության վրա, որն անմիջական առնչություն ունի վերջին օրերին ԶԼՄ-ով լայն քննարկման առարկա հանդիսացող, այսպես կոչված «ճնշել Հրայր Թովմասյանին» օպերացիայի հետ։ Մասնավորապես, այդ «օպերացիայի» շրջանակում ապօրինի կալանավորված է Տիգրան Տեր-Հարությունովը, ում առաջադրված մեղադրանքը, որն արհեստականորեն որակվել է որպես ծանր հանցագործություն, ի վիճակի չեն վերծանելու նույնիսկ բրիտանացի գիտնականները։ Ընդ որում, Տիգրան Տեր-Հարությունովին մեղադրանք է առաջադրվել իր բնույթով խորհրդատավական նշանակություն ունեցող փաստաթուղթ ենթադրաբար կազմելու եւ տրամադրելու միջոցով միայն քննիչի մտքում գոյություն ունեցող անձանց օժանդակելու համար։ Այսինքն, անձին մեղադրանք է առաջադրվել «հանցագործին» օժանդակելու համար, սակայն այդ հանցագործի անձը մինչ օրս հայտնի չէ։ Անկախ առաջադրված մեղադրանքից Տիգրան Տեր-Հարությունովը բնութագրվում է բացառապես դրական, նախկինում դատված չի եղել, խնամքին են գտնվում երկու մանկահասակ երեխաները՝ 3 եւ 5 տարեկան, ունի մշտական բնակության վայր ու կայուն սոցիալական կապեր, մշտական աշխատանք, ու թեեւ նրա նկատմամբ շուրջ վեց ամիս փաստացի իրականացվում է քրեական հետապնդում, սակայն նա սեփական նախաձեռնությամբ մասնակցել է բոլոր քննչական եւ դատավարական գործողություններին, քրեական գործի նյութերի նախապատրաստության փուլում բացատրություն է տվել, քննիչի հեռախոսազանգի հիման վրա առանց որեւէ դատավարական կարգավիճակի մատնանշման ու ծանուցագրի, ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, որպես կասկածյալ եւ մեղադրյալ տվել է մանրակրկիտ ցուցմունքներ, պատասխանել է քննիչի բոլոր հարցերին, վարույթն իրականացնող մարմնից չի թաքնվել, որեւէ կերպ քրեական գործի քննությանը չի խոչընդոտել, սակայն, անկախ այս հանգամանքներից, վերջինս խարդախությամբ ձերբակալվել է եւ այնուհետեւ ապօրինի կալանավորվել, որի նպատակը որքան հնարավոր է երկար անձին անազատության մեջ պահելն է՝ «խելքը գլուխը հավաքելու համար»։ Այդ մասին է վկայում նաեւ այն, որ, օրինակ՝ գրավը որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին պաշտպանության կողմի հոկտեմբերի 4-ի միջնորդության քննարկումը հետաձգվել եւ նշանակվել է նոյեմբերի 20-ին՝ կալանքի ժամկետը լրանալուց 8-օր առաջ, երբ արդեն ներկայացված կլինի կալանքի ժամկետը երկարացնելու մասին քննիչի հերթական «շաբլոնային» միջնորդությունը։ Հաշվի չի առնվել նույնիսկ այն հանգամանքը, որ Տիգրան Տեր-Հարությունովը ֆիզիկապես վատառողջ է, մասնավորապես՝ նրա մոտ առկա է հաշմանդամության 2-րդ կարգի տրամադրման համար հիմք հանդիսացող աջակողմյան խլություն (100%), ձախակողմյան ծանրալսություն։ Նման պայմաններում վերջինիս նկատմամբ ընտրված կալանքը ոչ այլ ինչ է քան պատիժ, որը նշանակում է, որ Տիգրան Տեր-Հարությունովը ենթարկվում է խոշտանգման։ Խնդրում եմ բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին իրենց աջակցությունը ցուցաբերել ազատելու Տիգրան Տեր-Հարությունովին ու վերականգնելու արդարությունը»։