Տարվա վերջին մեր արժույթային պահուստները ավելի շատ կլինեն, քան նախորդ տարիներին․ Ջավադյան
Կարելի է կանխատեսել, որ տարվա վերջին է մեր արժույթային պահուստները ավելի շատ կլինեն, քան նախորդ տարիներին։ Այս մասին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։
«Այս տարի քանի որ կար արտարժույթի բավականին լուրջ ավելցուկ, հնարավորություն ունեցանք բավականին արտարժույթ գնել, դեռ չենք հասել 500 միլիոնի, բայց մոտավորապես 500 միլիոնից մի քիչ պակաս գնել ենք այս տարի։ Սա աննախադեպ է։ Նույնիսկ այն տարիներին, երբ դրամի արժեւորում էր լինում, մենք այդքան արտարժույթ որեւէ տարի չէինք գնել։ Դրա օգուտը նաեւ այն է, որ նախ մենք ավելացնում ենք մեր արտաքին պահուտները, նախորդ տարվա այս 9 ամսվա համեմատ մենք 250 միլիոնից ավելի պահուստ ունենք, քան ունեցել ենք նախորդ տարի»,-նշեց նա։
Ջավադյանը նշեց, որ պահուստների աճը մի քանի առումով կարող է օգտակար լինել երկրի համար․
«Պահուստների մեծ չափը բերում է մեր երկրի խնդիրների լուծմանը, նշանակում է, որ մեր երկիրն ավելի մեծ պոնեցիալի ունի, ցուցիչներ կան, թե քանի ամսվա իմպորտ է դա ապահովում, ինձ թվում է՝ այս պահին ունենք 5-6 ամսվա իմպորտ ծածկելու հանարվոորւթյուն։
Նաեւ դրա օգտակարություն այն է, որ մենք այդքան փող ենք ներարկել տնտեսություն՝ դոլարը տնտեսությունից գնելով, որը նաեւ մեր ընդլայնող քաղաքականության մի մասն է։ Դա էլ բերում է տնտեսական ակտիվության բարձրացմանը, որոշակի այլ փոփոխություններ էլ ենք արել մեր պարտադիր պահեստավորման մասով, դրա արդյունքում մենք մոտ 300 մլրդ դոլար ենք ներարկել տնտեսություն»։


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները