2020-ին բյուջեում 2018-ի համեմատ ունենք եկամուտների 27,4 տոկոս եւ ծախսերի մոտ 30 տոկոս աճ. Փաշինյան սա տպավորիչ համարեց
2020 թվականի պետական բյուջեում պլանավորված է 1 տրլն 602 մլրդ դրամի եկամուտներ. 2018 թվականի համեմատ ունենք 27,4 տոկոս աճ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես հեղափոխությունից հետո բյուջեի աճի կոնկրետ ցուցանիշներ եմ դրել: Իհարկե, տասննորդականներով ամբողջապես չի համընկնում սա, բայց նաեւ այս տարվա փորձը հաշվի առնելով ես հույս ունեմ, որ փաստացի կատարման առումով մենք ավելի լուրջ ցուցանիշներ կարձանագրենք:
Ծախսերի առումով ճշգրիտ համընկնում է այն պատկերացումներին, որոնց մասին ես խոսել եմ հեղափոխությունից առաջ: Ծախսերի առումով աճը 29,9 տոկոս է, այսինքն մոտ 30 տոկոսանոց աճ ունենք բյուջեում:
Շատ կարեւոր է, թե 2018-ի համեմատ մարդկային կապիտալի ներդրումների առումով ինչպիսի աճ ունենք: Ես այս թվերը տպավորիչ ասելով շատ մեղմ կգնահատեմ, որովհետեւ առողջապահության ոլորտում 2018-ի համեմատ ունենք բյուջետային հատկացումների 33 տոկոս աճ, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտում ունենք 41 տոկոս աճ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի ոլորտում՝ 21 տոկոս աճ»,-հայտարարեց վարչապետը:


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները