Մեր պայքարը շարունակվելու է ցանկացած սցենարի պարագայում. Շիրակ Բունիաթյան
Ամուլսարի հարակից համայնքների բնակիչների կարծիքը չի փոխվել հանքի շահագործման հարցում, նրանք սպասում են Կառավարության որոշմանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը:
«Մենք մտածում ենք, որ մի քիչ ժամանակատար է հարցի լուծումը, փորձում ենք կապել դրա հետ Կառավարության պատասխանի էս ուշացումը: Ինչ վերաբերում է բնակչությանը, բնակչությունն իր վերջնական որոշումը կայացրել է: Եթե հայությունը չի կարող դիրքորոշում փոխել Արցախի հարցում, նույնն էլ մենք, եթե ողջ աշխարհն էլ ուրիշ բան ասի, մենք գիտենք մեր ասելիքը, ձեւավորված է, Ամուլսարը պետք է սար մնա»,-ասաց նա:
Բնապահպանի խոսքով` իշխանությունների գործողությունների ամեն հնարավոր սցենարի իրենք պատրաստ են, նույնիսկ Ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառման. «Մեր պայքարը շարունակվելու է ցանկացած սցենարի պարագայում, չնայած, որ չենք մտածում` իշխանությունները լգնան այդ քայլին»:
Շիրակ Բունիաթյան հավելեց, որ Ամուլսարի պահպանությունը իրենք շարունակում են, իսկ սարի տարածք թողնում են միայն «Լիդիանի» անվտանգության աշխատակիցներին, քանի որ չեն ցանկանում` տարածքում գողություն լինի:


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները