«Ամսի 1-ին Գագիկ Հարությունյանը ստորագրել է իր հրաժարականը». Արա Բաբլոյան
«Ամսի 1-ին Գագիկ Հարությունյանը ստորագրել է իր հրաժարականը», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը։
«Ամսի 1-ին Գագիկ Հարությունյանը, այո, ստորագրել է իր հրաժարականը և ամսի երկուսին այդ փաստաթուղթը եղել է իմ սեղանին։ Հիմա արդեն, երբ որ ծանոթանում ենք փաստաթղթի հետ, մենք տեսնում ենք, որ փաստաթուղթը ոչ միայն ամսի 1-ով է ստորագրված, ամսի 1-ով և՛ կնիք կա Սահմանադրական դատարանի կանցելիարիայի, և՛ կնիք կա ամսի 2-ով Ազգային ժողովի, բայց ամենակարևորը, որ թե՛ աշխատակիցները, որոնք որ պատրաստել են բոլոր այն փաստաթղթերը, որոնք որ այդ դիմումի հիման վրա ես ստորագրել եմ, նրանք ասում են, որ մենք դա իրականացրել ենք ամսի 2-ին և այդ ինչ-որ, որ ես հայտարարությամբ հանդես եմ եկել այդ ամենը տեղադրված է Ազգային ժողովի կայքում հենց ամսի 2-ով», - ասաց Բաբլոյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ կհերառձակվի «Կիակնօրյա վերկուծական»-ի եթերում կիրակի՝ հոկտեմբերի 27-ին։
ՀՔԾ-ն հոկտեմբերի 22-ին հաղորդագրություն էր տարածել, որ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում կասկածյալ է ներգրավել նախկին իշխանության օրոք Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ իշխանությունը յուրացնելու կասկածանքով:


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց