Համաշխարհային բանկը վերահաստատում է Doing Business 2020 զեկույցով Հայաստանի տվյալները, անճշտություններ չկան
Doing Business 2020 ամենամյա զեկույցում, որը չափում է երկրի ընդհանուր մթնոլորտը բիզնեսի իրականացման դյուրինության առումով, Հայաստանի մասով որեւէ անճշտություն չկա. այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել են Համաշխարհային բանկից:
Հիշեցնենք, որ Հայաստանը` որպես գործարարությամբ զբաղվելու համար «բարենպաստ» երկիր, Համաշխարհային բանկի խմբի Doing Business-ի այս տարվա հեղինակավոր ցանկում զբաղեցրել է 47-րդ տեղը: Անցյալ տարի Հայաստանը գործարարությամբ զբաղվելու դյուրինության վարկանիշով 41-րդն էր՝ նախորդ տարվա զեկույցում 47-րդի համեմատ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային բանկի գործարարության Doing Business-ի ցուցանիշները խնդրահարույց էր համարել, իսկ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասել էր, որ հրապարակված զեկույցում տեխնիկական խնդիր կա, որը, եթե ուղղվի, մենք 37-րդ տեղը կզբաղեցնենք:
«Մեր տեսակետից, որևէ անճշտություն կամ սխալ Հայաստանի մասով չկա: Այս տարի մենք պարզապես փոքր-ինչ վերանայեցինք և վերափոխեցինք փոքր չափաբաժին ունեցող ներդրողների պաշտպանվածության ցուցանիշների գնահատականը: Որևէ նոր տարր չենք ավելացրել, պարզապես, շտկումներ ենք մտցրել»,- ասել է Համաշխարհային բանկի մասնավոր ոլորտի զարգացման ավագ մասնագետ Վալենտինա Սալթայնը:
Նրա խոսքով՝ փոքր չափաբաժին ունեցող ներդրողների պաշտպանվածության համար հավելյալ միավորներ ստանալու համար երկրին անհրաժեշտ է ունենալ ֆոնդային շուկայում ձայնի իրավունք ընձեռող բաժնետոմսեր վաճառող առնվազն 10 մասնավոր ընկերություն, մինչդեռ, Հայաստանի ֆոնդային շուկայում առկա է միայն 7 նման ընկերություն, որոնցից մասնավոր են միայն երեքը:
«Դա կառավարությունը կարող է ինքնուրույն անել: Պետությունը, անշուշտ, չի կարող այլ ընկերություններին ստիպել ֆոնդային շուկա դուրս գալ: Դա մի բան է, որ պետք է բնական կերպով տեղի ունենալ, իսկ կառավարությունը կարող է դրա համար պայմաններ ստեղծել օրենքներ ընդունելով», - նշել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչը:


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց