Տնտեսության ակտիվության արդյունքները զգում են միայն նախարարներն ու կառավարության էլիտան
«168 ժամ» թերթը գրում է.
«Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին երեք եռամսյակների տնտեսական ակտիվության օպերատիվ տվյալները: Դրանց համաձայն՝ բարձր աճերը Հայաստանի տնտեսության մեջ շարունակվում են, չնայած արդյունքները հասարակության հիմնական զանգվածներին հասանելի չեն: Ու դեռ հայտնի չէ, թե երբ հասանելի կլինեն:
Կարևորը՝ կառավարության անդամները՝ ի դեմս նախարարների, և գործադիրի քաղաքական էլիտան՝ ի դեմս փոխնախարարների ու մարզպետների, արդեն զգում են այդ աճերի ուղղակի ազդեցությունն իրենց եկամուտների վրա: Ըստ այդմ էլ՝ նրանք հավանաբար դատում են տնտեսության զարգացումների ու հասարակության սոցիալական վիճակում տեղի ունեցող փոփոխությունների մասին:
Օպերատիվ տվյալներով տարեսկզբի 9 ամիսներին տնտեսական ակտիվության աճը Հայաստանում կազմել է 7,1 տոկոս, ճիշտ այնքան, որքան առաջին եռամսյակում էր:
Հիշեցնենք, որ առաջին եռամսյակում արձանագրվեց 7,1 տոկոս տնտեսական ակտիվության աճ: Առաջին կիսամյակի արդյունքներով այն նվազեց՝ իջնելով 6,5 տոկոսի: Բայց հիմա վերստին բարձրացել է:
Տարեսկզբի 9 ամիսներին անկում է արձանագրվել միայն երկու ոլորտներում՝ խոսքը գյուղատնտեսության ու էներգետիկայի մասին է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղատնտեսության վերաբերյալ տվյալները ներկայացվում են եռամսյակը մեկ, այս անգամ դրանք ևս հրապարակվել են:
Ըստ այդմ, տնտեսության այս առանցքային ճյուղում անկումը շարունակել է պահպանվել: 9 ամսվա տվյալներով այն կազմել է 4,8 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են 22 տոկոսով: Միևնույն ժամանակ շարունակվել է արդյունաբերության ակտիվ վերելքը: Սեպտեմբերին այն գրանցել է 11 տոկոս աճ, ինչի արդյունքում ոլորտի ցուցանիշն ընդհուպ մոտեցել է 10 տոկոսի՝ առայժմ կազմելով 9,7 տոկոս: Բայց այս տեմպով գնալու դեպքում կասկած չկա, որ շուտով երկնիշ կդառնա:
Արդյունաբերության մեջ աճը խորացավ այն բանից հետո, երբ վերսկսեց ակտիվանալ հանքարդյունաբերությունը: Դա արտահայտվեց ինչպես գործող ընկերությունների արտադրության ծավալների ավելացմամբ, այնպես էլ Թեղուտի վերագործարկմամբ: Ինչպես հայտնի է, դեռևս իշխանափոխությունից առաջ Թեղուտի հանքի շահագործումը դադարեցվեց: Այն վերսկսեց աշխատել այս տարվա երկրորդ եռամսյակում, ինչն էլ շատ արագ իր ազդեցությունը թողեց ինչպես հանքարդյունաբերության, այնպես էլ՝ արդյունաբերության ընդհանուր ցուցանիշների վրա:
Եթե տարեսկզբին հանքարդյունաբերությունն անկումային էր, ապա տարվա կեսին սկսեց աճի միտումներ դրսևորել: Արդեն տարեսկզբի 8 ամիսների տվյալներով աճը հասավ գրեթե 15 տոկոսի:
Թեև դեռևս չի հրապարակվել տնտեսական աճի 9 ամիսների, այսպես ասած, բացվածքը, այնուհանդերձ ենթադրվում է, որ հանքարդյունաբերության առաջընթացը պահպանվել է, ինչն էլ, ըստ ամենայնի, ուղղակիորեն ազդել է ինչպես ոլորտի, այնպես էլ՝ արտահանման ցուցանիշների վրա:
Սեպտեմբերին արտահանումը բարձր աճ է գրանցել: Այն իսկապես ռեկորդային է գործող կառավարության համար: Իշխանափոխությունից հետո արտահանումը նման աճ չէր գրանցել: Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այն կազմել է 33 տոկոս»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց