Ինչ ցուցմունք է տվել Գագիկ Հարությունյանը․ բացառիկ մանրամասներ
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի ու Աժ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ հարուցված քրգործով հոկտեմբերի 24-ին ՀՔԾ-ում վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաեւ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը: «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել Գ. Հարությունյանի եւ ՀՔԾ քննիչների զրույցից: Քննիչները հետաքրքրվել են, թե երբ է ՍԴ-ից իր հրաժարականի դիմումը ուղարկվել ԱԺ:
Ըստ մեր լուրերի` Գ. Հարությունյանն ասել է, թե հրաժարականի դիմումը գրել է մարտի 1-ին, բայց իրեն հայտնել են, որ այն ԱԺ է հանձնվել մարտի 2-ին: ՀՔԾ քննիչը Գ. Հարությունյանին ներկայացրել է Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրելու` իշխանության յուրացման բոլոր հանգամանքները, բայց Գ. Հարությունյանը, հղում անելով մի շարք օրենքների, բավականին երկար` մի քանի էջ պարզաբանում է ներկայացրել` հիմնավորելով, թե Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնի յուրացում չէր կարող լինել, ամեն ինչ կատարվել է օրենքով:
ՀՔԾ քննիչները, մեր տեղեկություններով, նրա ցուցմունքը դասախոսություն են որակել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց