Հրայր Թովմասյանի գույքի վերաբերյալ նյութերը փոխանցվել են ԱԱԾ քննչական դեպարտամենտ
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Հրայր Թովմասյանի գույքի հայտարարագրման հետ կապված նախապատրաստված նյութերը ԱԱԾ օպերատիվ-հետախուզական բաժնից ուղարկվել են ԱԱԾ քննչական դեպարտամենտ։ «Փաստինֆո»-ի այս տեղեկատվությունը ԱԱԾ լրատվական ծառայությունից չհաստատեցին, բայց նաև չհերքեցին։
«Այս պահին նյութեր նախապատրաստող մարմինը ոչ մի ուրիշ բան չունի ասելու՝ փոխանցել են, թե չեն փոխանցել կամ ինչ փուլում է գտնվում»,- ասացին ԱԱԾ լրատվական ծառայությունից
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ մերժեց ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ դիմումի քննությունը, ինչից հետո գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ ԱԱԾ-ին հանձնարարել է ստուգել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ունեցվածքի թերի հայտարարագրման վերաբերյալ մամուլի հրապարակումները։
ԱԱԾ հետաքննական մարմնի աշխատակիցներն այցելեցին Հրայր Թովմասյանի հայրական տուն՝ 75-ամյա հորից հետաքրքրվելով, թե երբ եւ ինչպես են վերանորոգել տանիքը, ապա ԱԱԾ հրավիրեց ոչ միայն տարեց հայրը, այլ նաեւ Հրայր Թովմասյանի դուստրերը։
Նշենք, որ նյութերի նախապատրաստման համար ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է 10- օրյա ժամկետ եւ նյութերի փոխանցումը քննչական դեպարտամենտ չի բացառում, որ կհարուցվի եւս մեկ քրեական գործ՝ Հրայր Թովմասյանին վերաբերող։


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց