Սկզբում կալանավորում են, հետո մտածում՝ ինչ համար.Կոնստանտին Տեր-Նակալյան
Այսօր մամուլի ասուլիսին «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոստանտին Տեր-Նակալյանը և հասարակական քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանն անդրադարձան ՀՀ ներքաղաքական իրավիճակին:
Կոստանտին Տեր-Նակալյանը նշեց, որ դեռևս մեկուկես տարի առաջ ասում էին, որ իրադարձություններն այսպիսի զարգացումներ են ունենալու: «Մենք տեսնում ենք ծաղրանկարային դիկտատուրաների էլեմենտներով փնթի ռեպրեսիա և այդ բառի կիրառությունը նույնիսկ մեծ պատիվ է այս իշխանություններին»,-ասաց նա և հավելեց, որ արդեն երեք մարդ (Նարեկ Մութաֆյան, Սարգիս Օհանջանյան, Արսեն Բաբայան) անհիմն հիմնավորումներով անազատության մեջ է:
«Իշխանությունը հասել է մի վիճակի, երբ որոշման կայացման մեխանզիմը հետևյալն է՝ եկեք կալանավորենք, հետո կմտածենք՝ ինչի համար»,-ասաց նա և նշեց, որ այս ընթացքում պատռվում են բոլոր հնարավոր ու անհնար դիմակները:
Ըստ նրա՝ չի կարող առողջ հասարակություն գալ Նիկոլ Փաշինյանը: «Ձերբակալությունները շարունակվելու են, խուլիգանական արարքները, երկակի ստանդարտների կիրառումները շարունակվելու են»,-ասաց նա և նշեց, որ պատահական չէ դեսպանատների, միջազգային կառույցների լռությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը