Լավրովը գալիս է Երևան
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերին այցելելու է Հայաստան: «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ այցի ընթացքում ստորագրվելու է հուշագիր, որը ռուսաստանցի մասնագետներին երաշխավորում է մուտք դեպի Պենտագոնի փողերով Հայաստանում ստեղծված բիոլաբորատորիաներ:
Պարբերականը նշում է, որ Ռուսաստանը բազմիցս քննադատել է Միացյալ Նահանգներին ռուսական սահմաններին մոտ այդ երկրի «ռազմական կենսաբժշկական գործունեության» համար և խոստացել է հասնել այն բանին, որ հարևան երկրներում գործող լաբորատորիաների գործունեությունը դառնա բաց:
Մեկ այլ աղբյուր թերթին հաստատել է, որ փաստաթղթի տեքստը պատրաստ է և անցնում է միջգերատեսչական համաձայնեցման գործընթաց: Նա բացատրել է, որ հուշագիրը նախատեսում է երկու երկրների միջև համագործակցություն կենսաբժշկական ոլորտում: Բիոլաբորատորիաներ կկարողանան այցելել Ռուսաստանի առողջապահության և պաշտպանության նախարարությունների մասնագետները:
ԱՄՆ փողերով արդիականացված լաբորատորիաները, որոնք իրականացնում են կենսաբանական հետազոտություններ, ուսումնասիրում են վիրուսներն ու շտամները, գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը Aysor.am-ին ասել էր, որ կենսաբանական լաբորատորիաներում աշխատում են բացառապես հայ մասնագետներ:
«Լաբորատորիաները պատկանում են Հայաստանին և ունեն քաղաքացիական բնույթ: Հայաստանի դեպքում խոսք չկա ռազմական ներկայության մասին»,-ասել էր Նաղդալյանը:
Ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանը երկխոսություն են վարում Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաներում օտարերկրյա զինծառայողների ներկայությունը բացառող համաձայնագիր մշակելու վերաբերյալ:
Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ անձամբ իր հանձնարարականով ռուս մասնագետները բիոլաբորատորիաներ մուտքի թույլտվություն են ստացել:
Աղբյուրը՝ aysor.am


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկ...
Ամբողջ գիշեր ճանապարհներին իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ (տեսանյութ)