Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը հաջորդ շաբաթ քվեարկության կդրվի ԱՄՆ Կոնգրեսում
Հայկական հարցերով կոնգրեսական հանձնաժողովի ղեկավարությունը հայտարարում է, որ հաջորդ շաբաթ Հայոց ցեղասպանության ճանաչման և հիշատակման մասին թիվ 296 բանաձևը քվեարկության կդրվի Կոնգրեսի Ներկայացուցիչների տան լիագումար նիստում:
Բանաձևի հեղինակները՝ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Ֆրենք Փալոնը, Փիթեր Քինգը և Ջեքի Սփիերը հայտարարում են․- «Որպես Հայկական հարցերով կոնգրեսական հանձնաժողովի ղեկավարներ՝ մենք ուրախ ենք, որ թիվ 296 բանաձևը, որը ճանաչում և հիշատակում է Հայոց ցեղասպանությունը, հաջորդ շաբաթ Ներկայացուցիչների տանը կդրվի քվեարկության: Ամերիկյան դիվանագետները ականատես են եղել 1915-1923 թվականներին տեղի ունեցած Ցեղասպանությունը, որի հետևանքով սպանվել են 1․5 միլիոն հայեր, ինչպես նաև այլ կրոնական և էթնիկ փոքրամասնությունների բազմաթիվ ներկայացուցիչներ: Այս Ցեղասպանության փաստի մասին են վկայում նաև պատմական փաստաթղթերը»:
Բանաձևի հեղինակները նաև նկատում են․ - «Մեծաթիվ ամերիկացներ չգիտեն 20-րդ դարասկզբին տեղի ունեցած առաջին ցեղասպանության, ինչպես նաև այն մասին, որ Միացյալ Նահանգները անհամար կյանքեր է փրկել: Հիմա, երբ Թուրքիան Սիրիայի հյուսիսում հարձակում է նախաձեռնել, որի հետևանքով սպանվեցին հարյուրավոր մարդիկ և տեղահանվեցին հարյուր հազարավորները, առավել կարևոր է, որ Ներկայացուցիչների տանը հստակ և ուղիղ խոսք հնչի մարդկության դեմ հանցանքների մասին՝ անկախ նրանից դա տեղի է ունեցել մեկ դար առաջ, թե մեր օրերում: Հաջորդ շաբաթ Ներկայացուցիչների տան բոլոր անդամները կարող են հրապարակավ և հստակ արտահայտվել ցեղասպանության պատմական փաստի մասին՝ միանալով Միացյալ Նահանգների 49 նահանգներին և մեր մերձավոր դաշնակիցներին, որոնք արդեն իսկ կատարել են այս կարևոր քայլը»:


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկ...
Ամբողջ գիշեր ճանապարհներին իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ (տեսանյութ)