Նախարարներն անձամբ են պահանջել բարձրացնել աշխատավարձը
«Իրատես» թերթը գրում է.
«Նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին վարչապետի գաղտնի հանձնարարականը, որով գործադիրի ներկայացուցիչներն արդեն մի քանի ամիս 1,5 մլն դրամ աշխատավարձ են ստանում, մեծ աղմուկ է հանել: Բաց ու թափանցիկ քաղաքականություն որդեգրած կառավարությունը ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիներից, փաստորեն, թաքցրել է, թե ինչքան է բարձրացրել «ժողովրդի սրտի նախարարների» աշխատավարձը:
«Իրատեսի» տեղեկություններով՝ աշխատավարձերի բարձրացման խնդրով նախարարներն անձամբ են դիմել Փաշինյանին, նա էլ ընդառաջել է։ «Կարծում եմ՝ նախարարների կողմից աշխատավարձերի բարձրացման պահանջ է եղել, որովհետեւ ոմանք հրաժարվել են մի քանի միլիոնանոց վարձատրությամբ աշխատավարձից ու համաձայնել են 650-700 հազար դրամ աշխատավարձով աշխատել: Այո, դա նույնպես մեծ թիվ է Հայաստանի պայմաններում, բայց պատկերացնու՞մ եք նրանց ծանրաբեռնվածությունն ու ոլորտի ընդգրկունությունը: Ամեն մեկը մի ինստիտուտ է ղեկավարում, ամենօրյա ռեժիմով բարդագույն որոշումներ ընդունում»,- ասաց մեր զրուցակիցը:
Նա ընդգծեց նաեւ, որ նախարարներն այնքան լավ պետք է վարձատրվեն, որ հարակից այլ բաների, օրինակ, բիզնեսի, կարիերայի մասին չմտածեն: Շեշտեց՝ որպեսզի նախարարները 7-օրյա ու 24-ժամյա ռեժիմով ոլորտի ղեկավարմամբ զբաղվեն, պետությունը պետք է պատրաստ լինի հոգալու նրանց սոցիալական կարիքները. «Եթե նախարարը մտածի հիփոթեք մարելու մասին կամ սոցիալական այլ հարցեր ունենա, բնական է, ձգտելու է այլ բանով էլ զբաղվել:
Եվ ոչ միայն նախարարները, պետական ապարատի ամբողջ աշխատակազմն արժանապատիվ սոցիալական երաշխիքներ պետք է ստանա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց