Նախարարությունն իր ձեռքն է վերցնում մասնավոր հիվանդանոցները
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ-ն երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը, որով, ըստ էության, առաջարկվում է ռազմական դրության դեպքում հիվանդանոցների կառավարումը հանձնել Առողջապահության նախարարությանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՀՀ առողջապահության փոխնախարար Լեւոն Հակոբյանից հետքարքրվեց. «Արդյոք մասնավոր հիվանդանոցների հետ քննարկում եղե՞լ է, ի՞նչ պատասխան եւ ի՞նչ արձագանք է եղել»: Փոխնախարարը պատասխանել է`չեն քննարկել:
Այս երեւույթը դժգոհություն է առաջացրել ոչ միայն մասնավոր հիվանդանոցների սեփականատերերի մոտ, այլեւ մարզային ու համայնքային: «Վարդանանց» ԲԿ սեփականատեր, առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե լավ կլիներ`իրենց հետ եւս քննարկեին, իրենք էլ իրենց կարծիքն արտահայտեին:
Նշենք, որ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ մտահոգված հարց բարձրացրեց, թե ինչպես են հոգալու մասնավոր հիվանդանոցների ծախսերը: Փոխնախարարը պարզաբանեց, թե մարդկանց բուժելուց հետո կտան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց