Ռազմական դրության դեպքում ՀՀ բոլոր հիվանդանոցները կանցնեն առողջապահության նաախարարության տնօրինման տակ
Երեւանում հոկտեմբերի 24-ին շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի նիստը, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։
Պատգամավորները քննարկում են «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ Այն ներկայացրել է հանրապետության առողջապահության փոխնախարար Լեւոն Հակոբյանը։
Նրա խոսքով՝ օրինագծի անհրաժեշտությունը բխում է պատերազմի ժամանակ առողջապահության ոլորտի կառավարման միասնական համակարգի ստեղծման եւ առաջացող խնդիրների արդյունավետ լուծման հրատապությունից։ «Բժշկական եւ սպասարկող կազմակերպությունների մասնավորեցման արդյունքում 1990-ականներից տեղի ունեցավ առողջապահության համակարգի զգալի շուկայական վերափոխարկում։ Ներկայում Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի 125 կազմակերպություն, որոնք մատուցում են բժշկական սպասարկումներ, որոնցից 51-ը գտնվում է Երեւանում, իսկ 74-ը՝ մարզերում։ Այդ կենտրոններից 68-ը գտնվում է մարզպետարանների տնօրինության ներքո՝ 57,4 տոկոս, 36-ը մասնավոր սեփականություն է եւ մասնավորեցված է՝ 28,8 տոկոս, 7-ը գտնվում է այլ հաստատությունների տնօրինման ներքո՝ 5,6 տոկոս, եւ միայն 14-ն է առողջապահության նախարարության տնօրինման տակ՝ 11,2 տոկոս»,- բացատրել է փոխնախարարը։
Գործող մասնավոր բուժհաստատությունների եւ սպասարկող կազմակերպությունների մեծ մասը խոշոր բազմաֆունկցիոնալ հիվանդանոցներ են, որոնցում կենտրոնացած է հանրապետության առողջապահության համակարգի մարդկային եւ տեխնոլոգիական պոտենցիալի զգալի մասը։ Հետեւաբար, ինչպես նշեց Հակոբյանը, նրանց գործունեությունը կարեւոր դեր կխաղա ռազմական դրության ժամանակ։ «Ռազմական դրության պատճառով նախնական բժշկասանիտարական օգնության ցանցի դերն ու նշանակությունը կաճեն, եւ ենթադրվում է, որ պլանային բժշկական օգնության եւ բնակչության սպասարկման հիմնական բեռը կկրի այդ օղակը»,- ընդգծել է պաշտոնյան։
Սույն օրինագծի ընդունումը, ինչպես նշեց փոխնախարարը, ենթադրում է առողջապահության կառավարման միասնական համակարգի ստեղծում ռազմական դրություն մտցնելու դեպքում՝ Հայաստանում առողջապահության կառավարման պետական լիազոր մարմնին նրա լիազորությունների հետագա հանձնմամբ։
Օրինագծի խնդիրը, փոխնախարարի խոսքով՝ բուժսպասարկում եւ ծառայություններ տրամադրող կազմակերպությունների տնօրինման լիազորությունները, անկախ սեփականության ձեւից, առողջապահության ոլորտի պետական կառավարման մարմնին հանձնելն է ռազմական դրություն մտցնելու դեպքում։


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց