Ստեղծվեց «Ստանդարտացման և չափագիտություն ազգային մարմին» ՓԲԸ-ն
«Ստանդարտների ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ները միաձուլման ձևով վերակազմակերպվեցին` ստեղծելով «Ստանդարտացման և չափագիտություն ազգային մարմին» ՓԲԸ-ն: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ից:
ՀՀ կառավարության 2019թ. հոկտեմբերի 24-ի նիստում որոշում կայացվեց «Ստանդարտների ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել և ստեղծել «Ստանդարտացման և չափագիտություն ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությունը:
Սահմանվել է, որ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է «Ստանդարտների ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունների իրավահաջորդը, և դրանց իրավունքներն ու պարտականություններն անցնում են «Ստանդարտների և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությանը` փոխանցման ակտերին համապատասխան:
Ընկերության Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունները և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահվել են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելուց հետո ընկերության կողմից որպես մեկ մարմին համապատասխան գործառույթների հստակեցման արդյունքում կբացառվեն նմանատիպ, նույնանման գործառույթների իրականացումը, կդադարեցվի չհիմնավորված, արդյունք չապահովող գործառույթների իրակացումը, որպես հիմնական գործառույթներ կիրականացվեն ստանդարտների մշակման, չափման միջոցի տեսակի հաստատման, ստուգաչափման (հետագայում նաև տրամաչափարկման) աշխատանքներ։


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց