ՀՔԾ-ն քննչական գործողություններ է իրականացրել ՍԴ-ում Հրայր Թովմասյանի գործի հետ կապված
ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ են իրականացրել Սահմանադրական դատարանում:
Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՔԾ-ից։ Ավելի վաղ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտնել էր, որ Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:
Հաղորդման հիման վրա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:
Հիշեցնենք՝ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը պնդում է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով և հոկտեմբերի սկզբին դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ այդ «կոպտագույն իրավախախտումներին»:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց