Հաջորդ տարի Սեւանը էլի կծաղկի՞. Էրիկ Գրիգորյանը նշեց խնդրի լուծման երկու գլխավոր քայլերը
Կառավարությունը հանձնարարել է Սեւանա լճի ափամերձ երեք մեծ քաղաքներում մաքրման աշխատանքներն իրականացնել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Նրա խոսքով, այս տարի մաքրման ենթակա անտառամերձ տարածքի ծավալը մեծացվել է. «2020 թվականի բյուջեում մի քանի անգամ ավելի շատ գումարներ են դրվել մաքրման համար: Հրավիրել ենք միջազգային փորձագետների, որոնք որոշակի լուծումներ են առաջարկել: Ակադեմիային է գումար հատկացվել, որ մաքրման տարբերակ ներկայացվի: Փորձաքննությունների մասին օրենքի վերանայումից հետո հայտարարություն կարվի, որ Սեւանին հարակից տարածքների բոլոր ռեստորաններին կտրվի ժամանակ, որը կլինի մինչեւ սեզոնի սկիզբը, որպեսզի բոլորը տեղադրեն մաքրման կայաններ»,-ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է լճի ծաղկմանը, Էրիկ Գրիգորյանն ասաց, որ միջազգային փորձագետները որպես պատճառ նշել են օրգանական նյութերի, ֆոսֆորային նյութերի մուտքը, որը գալիս է համայնքներից, գյուղատնտեսությունից, անտառամերձ շերտից, ռեստորանային համալիրներից:
«Սեւանի խնդրի լուծումը կեղտաջրերի մուտքի նվազեցումն է եւ մակարդակի բարձրացումը»,-ընդգծեց նա:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց