Թուրքիան շանտաժի է ենթարկում Գերմանիային
Գերմանիայի կանցլերի Թուրքիա կատարելիք այցի նախօրեին երկրների միջեւ հերթական սկանդալն է բորբոքվել թուրքական Ինջիրլիկ ավիաբազայում տեղակայված «Տորնադո» գերմանական հետախուզական օդանավերի շուրջ։ Der Spiegel-ի տեղեկություններով, Թուրքիան «սպառնալիքներով փորձում է ձեռքը գցել հետախուզական տվյալները , որոնք հավաքում են ամեն օր Սիրիայի ու Իրաքի վրայով թռչող գերմանական օդանավերը»։
Գերմանիան էլ իր հերթին չի ուզում, որ այդ տվյալները ծառայեն «քրդերի դեմ պատերազմին, որոնց Թուրքիան իր թշնամին է համարում, իսկ միջազգային համայնքը , հակառակը, դաշնակիցը» ։ Գերմանիայի կառավարությունը այս պայմանը հստակ ամրագրել էր արտերկրյա առաքելության համար մանդատում։
Բայց Թուրքիան այլեւս չի ուզում հաշտվել դրա հետ։ Անկարայում Գերմանիայի դեսպանատունը հայտնել է, որ հունվարի 20-ին Թուրքիայի ԶՈՒ ընդունելության ժամանակ թուրքական բրիգադային գեներալ Դումանը, որը Գլխավոր շտաբում միջազգային կապերի համար պատասխանատուն է, ասել է , որ «Թուրքիան ավիաբազայում ներդրումներ անելու թույլատվություն կտա միայն այն դեպքում , եթե կարողանա օգտվել «Տորնադոյի» հետախուզական տվյալներից»։ Դեսպանատունը դա անվանում է բացահայտ շանտաժ՝ ասելով, որ «Թուրքիան ուզում է ներդրումների թույլատվությունը օգտագործել որպես լծակ», ասվում է հոդվածում։
Բունդեսվերին այդ ներդրումները վաղուց են պետք։ Մի քանի ամիս առաջ բանակի ղեկավարոթյունը ծրագրում էր մի քանի միլիոն եվրո ներդնել Ինջիրլիկ ռազմակայանում։ Բանակցությունները սկզբից եւեթ բարդ էին ընթանում, իսկ այս անթաքույց շանտաժից հետո առհասարակ կասկածի տակ են հայտնվել։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները