Ոստիկանները թույլ չեն տվել բողոքող վարչապետներին մոտենալ սեփական կառավարության մուտքին
Ասում են՝ Փաշինյանը վկայակոչելով իր ծանրաբեռնված գրաֆիկը եւ զբաղվածությունը, այսօր չի ընդունել Ամուլսարի հարցով կառավարության շենքի մոտ բողոքող հպարտ քաղաքացիներին:
Մեկ տարի առաջ Փաշինյանն ասում էր՝ դուք բոլորդ վարչապետ եք, կառավարության դուռն էլ ժողովրդինն է՝ ինչ կուզեն կանեն: Այսօր արդեն ոստիկանները թույլ չեն տվել բողոքող վարչապետներին մոտենալ սեփական կառավարության մուտքին, մտնել սեփական շենք:
Հ.Գ. Մարդը հո չի՞ կարող ”reality show” բեմադրել, տուրիստների համար գիդ աշխատել, «մուտիտ-կռուտիտ» լայվեր անել, աշխարհացունց վիճակագրական տվյալներ բստրել, պատմություններ հորինել գեյ մատուցողի հետ հանկարծակի հանդիպումների մասին, «վնգստալ», «չանեն ծռել», «համբալներ», «դինջացնել» գոհարները ավելացնել քաղաքական իշխանության բառապաշար, համ էլ քաղաքացիներին ընդունել ...
Ճառ ասի՞, թե՞ զանգ կախի:
Հ.Գ. Թողեք աշխատի էլի, Սերժի վախտ ո՞ւր էիք:
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո