Մենք՝ միամիտ հայաստանցիներս, ցանկանում ենք իմանալ՝ էլ ի՞նչ պետք է ժողովրդի վարչապետն անի լգբտների համար
Սիրելի Արսինե Խանջյան (Arsinée Khanjian),
Դուք ապրելով Կանադայում՝ մշտապես պայքարել եք Հայաստանում լգբտներին հասարակության ծաղիկն ու սերուցքը դարձնելու համար: Հայաստանում Ձեր անմիջական մասնակցությամբ տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխությունը վաղուց իրականություն է, ինչի վառ ձեռքբերումներից է լգբտների վիճակի շեշտակի լավացումը: Ձեր երազանքը, փաստացի, իրակացել է. նախկին հանցավոր ռեժիմը, որ լգբտներին «օրուարև չէր տալիս», դուք էլ հրապարակային պահանջագրեր էիք գրում հանցագործ իշխանություններին, այլևս չկան: Նրանք պատմության գրկում են նաև Ձեր փողոցային պայքարի արդյունքում: Իսկ լգբտները շուրջ մեկ տարի է, ինչ հյուրանոցային համարներում ժողովրդի վարչապետին սուրճ են մատուցում, փողոցում մարդ են ծեծում, ոստիկանական բաժանմունք են գրոհում, ոստիկանության շենքում ոստիկաններին սամասուդ են անում(lynching) և մնում անպատիժ: Ձեր իրականացրած հեղափոխությունից հետո Ձեր պահանջը կատարվել է՝ Ոսկե Ծիրան կինոփառատոնում լգբտ ֆիլմեր են ցուցադրվում, ավելին՝ դրանք մրցանակների են արժանանում՝ որպես համաշխարհային կինոարտադրության գլուխգործոցներ: Այո, սա Ձեր երազած երկիրն է, Դուք հաղթել եք և մենք՝ միամիտ հայաստանցիներս, ցանկանում ենք իմանալ՝ էլ ի՞նչ պետք է ժողովրդի վարչապետն անի լգբտների համար, և քանի՞ անգամ պետք է Ձեզ ՀՀ անձնագիր տալ, որ Դուք ի վերջո ապրեք Հայաստանում և մեզ հավասար վայելեք Ձեր իրականացրած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության պտուղները:
Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո