Բաժանիր, որ տիրես. հին սխեմա է. մենք այդքան ժամանակ ու ռեսուրս չունենք
Նիկոլը և քայլողներն ինչ որ կարողացել են անել, արդեն արել են։ Շարունակությունն իրենց հնարավորություններից բարձր է, ու դրա համար պետք չի մեղադրել. դա է իրենց կարողությունը, ավելին պահանջելն անիմաստ է, և գուցե արդար էլ չի։
Ժողովուրդն արել է այն, ինչին ունակ է, և աշխարհում քիչ ժողովուրդներ կան, որ երկու շաբաթ տասնյակ ու հարյուրավոր հազար մարդ հավաքվելու դեպքում ոչ մի թուփ չտրորվի անգամ եվրոպական երկրներում։
Դեկտեմբերին լրանում է կառավարության մեկ տարին, և կարելի է անվստահություն հայտնել, սակայն մինչ այդ հանրությունը պետք է իրական այլընտրանք ունենա։
Այլընտրանքը պետք է լինի ապագա կառավարության առնվազն 5 տարվա ծրագրի տեսքով՝ հստակ օրակարգով, ճանապարհային քարտեզի տեսքով, ստվերային կառավարության տեսքով, ներքին ու արտաքին քաղաքականության հայեցակարգով, Արցախի խնդրի հայեցակարգով։ Սա ամբողջ ցուցակը չէ։
Աշնան սկզբից պետք է այդ խնդիրներով զբաղվել։ Արդյունավետ աշխատանքի դեպքում հանրությունը ճիշտ կկողմնորոշվի։ Հակառակ դեպքում հանրությանը պետք չի մեղադրել. մեղավորը նրանք են, ովքեր քաղաքական հայտ են ներկայացնում։
Հ.Գ. Գործող կառավարության՝ հանրությանն ապակողմնորոշող դատարկ գաղափարներին ու կեղծ նախաձեռնություններին պետք չի արձագանքել։ Դրանց նպատակը մեր ուշադրությունը շեղելն է և բաժանարար գծեր կառուցելը։ Բաժանիր, որ տիրես. հին սխեմա է։ Մենք այդքան ժամանակ ու այդքան ռեսուրս չունենք։
Ամռանը պետք է լավ հանգստանալ, որովհետև մեզ բեղմնավոր աշխատանքային աշուն է սպասվում։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո