Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվել Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման Որտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետով ՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ Պապոյան Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը FAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունը Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներին ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը Մենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե Ռուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրել Իրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)

Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. ՊապոյանՄենք եկել ենք Պորտուգալիա, երկու գոլ ենք խփել, բայց պարտվել ենքՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբՀարձակման թիրախը Աֆիպսկի նավթավերամշակման գործարանն է եղելԱրմավիր ՔԿՀ օդային տարածքում հայտնաբերվել է հերթական անօդաչու թռչող սարքըՕգնականը գործատուից գրեթե 18 միլիոն դոլար է յուրացրելԿաթի սուբսիդավորման ծրագրի փոխհատուցումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից և կավարտվեն դեկտեմբերին․ ՊապոյանԿասեցվել է «Նոր Զովք»-ի հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԹանգարաններում ընթանում է աշխատակիցների ատեստավորման գործընթացըՑանկացած պայմանավորվածություն պետք է լիովին հարգի յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունըԳագիկ Բեգլարյանի կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսովՄենք սիրում ենք հայրենիքը, բայց ատում ենք պետությունը. վարչապետԱԳՄԱ փոխնախարարը Լիտվայում էԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՄիշտ փորձում եմ ցույց տալ առավելագույնըԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովԿառավարությունը կապահովի 2026-ի ագրոապահովագրության հատուցումներըԱնչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ ԿոնգրեսիցՍԱՏՄ-ն 2026-ին կաթնամթերքի արտադրություններում և մասնագիտացված իրացման կետերում կատարել է պլանային 120 ստուգում, կայացվել է կասեցման 25 որոշում2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովԷրդողանը նախատեսում է նոյեմբերի 8-ին այցելել ԱդրբեջանՆրա գլխավոր ժառանգությունը շատ ավելին է, քան ռեկորդներըՀհաստատվել է կամավոր ատեստավորման անցկացման քննական կենտրոնների ցանկըԱրարատ-Արմենիան պարտություն կրեց ՊորտուգալիայումԵվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՈստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունըԱվելի քան 10 մլրդ դրամ՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ավարտի համարԿներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմՎիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում (տեսանյութ)ՀՀ ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին ԱԺ նախագահի որոշումըՎարչապետը պատասխանում է Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026-ի մասնակիցների հարցերին (տեսանյութ)Կոձո Տաշիման մտադիր է պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար
Հայաստան

Էյֆորիայի տնտեսական բաղադրիչը. Արա Վարդանյան

Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս տարվա ընթացքում շատերը խոսեցին էյֆորիայի մասին։ Նշվեց, որ էյֆորիայի ազդեցության ներքո իշխանությունները հաղթեցին ընտրություններում, էյֆորիայի ազդեցության տակ մարդիկ չեն տեսնում և չեն ընդունում, որ գործող իշխանությունը նույնպես կատարում է շատ և շատ սխալներ։ Մի խոսքով էյֆորիան լուրջ քաղաքական դիվիդենտ է իշխող ուժի ձեռքում։ Մեկ այլ հարց է, որ այն հարատև չէ և իրականության մեջ բավականին արագ նվազում է։ Բայց քչերը խոսեցին տնտեսության վրա Էյֆորիայի ազդեցության մասին, ինչը կարծում եմ ևս շատ կարևոր է։

Ոչ ոք չի վիճում, որ իշխանափոխությունից անմիջապես հետո Հայաստանում բավականին լուրջ դրական տեղաշարժ եղավ ծառայությունների շուկայում։ Իրականության մեջ սա մեծամասամբ պայմանավորված էր հենց էյֆորիայով։ Մարդիկ սկսեցին ծախսել տանը հավաքած և տարիներով պահվող այսպես կոչված սև օրվա փողերը։ Ինչու՞, որովհետև վաղը լավ է լինելու։ Հետաքրքրականը այն է, որ դրամական միջոցները ծախսել է տնտեսապես ամենախոցելի խավը, ամենախաբվածները։ Մնացած խավերի ներկայացուցիչները շատ ավելի զգուշ էին։ Ներդրումների կտրուկ անկումը խոսում է հենց նրա մասին, որ մնացած խավերի ներկայացուցիչները կանգ են առել և դեռևս հետևում են զարգացումներին։ Հենց այդ առավել խոցելի խավի համար էր զրոյացվել տարիների ընթացքում գոյացած երթևկության կանոնների խախտման արդյունքում արձանագրված խախտումները։ Կառավարության այդ քայլը ես գնահատեցի որպես ընտրակաշառք բնակչությանը։ Այժմ էլ նույն կարծիքին եմ։ Պետության հաշվին ընտրություններին ընդառաջ բաժանված ընտրակաշառք, որն այդքան վատ ներկայացվում էր հենց այսօրվա իշխանությունների կողմից, նախկինների մասին խոսելիս։ Ինչևէ, այս քայլը ևս բերեց իր բացասական արդյունքները։ Մարդիկ սկսեցին ավելի վատ վարել, շատացան ճանապարհային պատահարները։ Տուգանքները ներելուց հետո արդյո՞ք այսօր չեն գոյացել նույն տիպի չվճարված արձանագրությունները։ Կարծում եմ, որ դրանք կրկին շատ են և կրկին մարդիկ սպասում են զրոյացմանը։ Ցավոք, այն տեղի չի ունենա մինչև մյուս ընտրություններ։ Ինչպես կառավարության տարբեր ներկայացուցիչներ նշել էին, մեր երկրում կտրուկ աճել են բանկերի կողմից տրամադրվող վարկերը։ Սա առաջին հայացքից թվում է թե լավ բան է։ Բայց միայն առաջին հայացքից, իրականության մեջ այդ աճը կա, բայց այն մեծապես պայմանավորված է սպառողական վարկերի կտրուկ աճով (մոտ 60% ընդհանուր աճի մեջ)։ Իսկ սա կլիներ լավ ցուցանիշ, եթե մենք ունենայինք տնտեսության իրական մոտ 20 տոկոսանով աճ։ Այլ նախադրյալ այս հարկերի աճի համար չկար։ Աշխատավարձը չի բարձրացել, որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել և հետևաբար այս սպառողական վարկերի ետևում կրկին կանգնած է Էյֆորիան։ Մարդիկ հավատալով, որ լավ է լինելու, գնացին այդ քայլին և իրենց առօրյա հոգսերի լուծման համար դիմեցին բանկերին։ Կրկին, դիմել են, քանզի համոզված էին, որ լավ է լինելու։

Այս մարդիկ որոշ ժամանակ անց միանշանակ ճանապարհ են փակելու, կռիվ են տալու այդ վարկերի զրոյացման համար։ Սա լինելու է մի քանի ամսից, երբ այս մարդիկ հասկանան, որ իրենց կյանքում բան չի փոխվել և իրենք ի զորու չեն կատարել բանկային պարտավորությունները։ Ասեմ ավելին, այս ամենի արդյունքում բանկերում ևս կստեղծվի բավականին լուրջ իրավիճակ, քանզի կտրուկ ավելանալու է անվճարունակ վարկառուների թիվը։ Սա թերևս մեր բանկային համակարգի ամենալուրջ հարվածներից մեկն է լինելու։ Ժամանակն է, որպեսզի մեր իշխանությունը անկեղծ գտնվի իրեն իշխանության բերած ժողովրդի հետ և շիտակ խոսի. Այն ինչ խոստացել ենք անհնար է իրականացնել տեսանելի ապագայում։ Ժամանակն է բացել մեր ժողովրդի աչքերը, բավ է պոպուլիզմով մարդկանց ֆինանսապես ծուղակը գցեք, բավ է»։