Իսպանիայի թագավորը 1916–ին ջանքեր է գործադրել Դանիել Վարուժանին փրկելու ուղղությամբ
Օրեր առաջ հրապարակվել էր որոշ փաստաթղթեր, ըստ որոնց` Իսպանիայի թագավոր Ալֆոնսո 13-րդը փորձել էր փրկել 1915 թ. ապրիլի 24-ին ձերբակալված հայ մտավորականության որոշ ներկայացուցիչների:
Քանի որ այդ վավերագրերը մեծ հետաքրքրություն առաջացրեցին գիտնականների և ընդհանրապես բոլոր ընթերցողների շրջանում, Akunq.net-ը ստորեւ հրապարակում է նաեւ 1916 թ. մայիսին Օսմանյան կայսրությունում Իսպանիայի ներկայացուցչի պաշտոնական նամակը` ուղղված տվյալ ժամանակաշրջանում Թուրքիայի արտգործնախարար Հալիլ Մենթեշեին: Ինչպես երևում է նամակից, Իսպանիայի թագավորը 1916 թ. դեռեւս տեղյակ չէր, որ Դանիել Վարուժանը և մյուս հայ մտավորականներն արդեն սպանված էին օսմանյան իշխանությունների հրամանով, և դեռ հույսեր էր փայփայում նրանց փրկելու ուղղությամբ:
Փաստաթուղթը Akunq.net–ին է տրամադրել այն օսմանյան արխիվում հայտնաբերած ամերիկաբնակ պոլսահայ Գևորգ Հակոբյանը, իսկ ֆրանսերենից հայերեն թարգմանել է Մելինե Անումյանը:
«10-ը մայիսի, 1916 թ.
Թուրքիայում Իսպանիայի ներկայացուցչություն
Պարո՛ն նախարար,
Ընթացիկ ամսվա 1-ին և 8-ին պատիվ ունեցա հանդիպումներ ունենալ Ձերդ գերազանցության հետ: Այդ հանդիպումներում քննարկված այն մի քանի հայերի թեմայի առումով, հայեր, որոնց ազատ արձակումը խնդրվել էր Նորին մեծություն տիրակալիս կողմից, Ձեր թույլտվությամբ ցանկանում եմ հավելել, որ Դանիել Վարուժան անվամբ հիշատակված անձը կրում է Դանիել Չպուգքյարյան անունը, և որ Վարուժան անունը, որով նա հայտնի է, իրականում նրա գրական կեղծանունն է:
Իմ ունեցած տեղեկությունների համաձայն` վերոհիշյալ անձը ձերբակալվել է 1915 թ. ապրիլի 11/24-ին, և մյուս բանտարկյալների հետ միասին ուղարկվել Չանքըրը, որտեղ նա մնացել է առնվազն մինչև նույն տարվա օգոստոսի 7/20-ը, իսկ այնտեղից էլ հավանաբար ուղարկվել է Այաշ:
Շտապում եմ Ձեր գերազանցությանը հայտնել այն, ինչ տեղի է ունեցել մինչ այժմ, քանի որ ցանկանում եմ դյուրացնել նրա որոնումը, որը հրահանգվել է օսմանյան կառավարության կողմից, և օգտվելով առիթից` տեղեկացնում եմ, որ քիչ առաջ նոր հրահանգներ եմ ստացել, ըստ որոնց` ակտիվացնելու եմ քայլերս` վերոնշյալ անձանց խնդրի ուղղությամբ:
Կանխավ իմ երախտագիտությունն եմ հայտնում Ձերդ գերազանցությանը` վերոհիշյալ որոնումների արդյունքի մասին առաջիկայում ինձ տեղեկացնելու համար, որպեսզի ես հնարավորություն ունենամ հնարավորինս շտապ պատասխանել Նորին մեծություն Իսպանիայի թագավորին:
Պարոն նախարար, ընդունեք խնդրեմ խորին հարգանքներիս հավաստիքը»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...